Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i219688-Էրդողանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Պուտինի_հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2024 14:11 Asia/Tehran
  • Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Կողմերը քննարկել են Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է արտահայտվում ահաբեկչության ցանկացած դրսևորման։ Նա նաև ցավակցություն է հայտնել ռուս ժողովրդին` զոհերի առնչությամբ, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Երկու երկրի ղեկավարները պայմանավորվել են հետագա շփումների մասով, այդ թվում` հուլիսի 3-4-ն Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ձգտելու է դադարեցնել տարածաշրջանում բոլոր հակամարտությունները։