Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները ծաղկում են․ Օվերչուկ
https://parstoday.ir/hy/news/world-i219704-Ռուսաստանի_ու_Ադրբեջանի_երկկողմ_հարաբերությունները_ծաղկում_են_Օվերչուկ
Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները ծաղկում են՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2024 15:36 Asia/Tehran
  • Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները ծաղկում են․ Օվերչուկ

Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները ծաղկում են՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ Մոսկվան և Բաքուն հաջողությամբ համագործակցում են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի ուղղությամբ։

«Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները ծաղկում են։ Մենք ունենք մի շարք նախագծեր՝ շատ հետաքրքիր, խոշոր, այդ թվում՝ արդյունաբերության զարգացման ուղղությամբ»,- ասել է պաշտոնյան։

Օվերչուկը նշել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս որպես տարանցիկ երկիր, ինչը չափազանց օգտակար է Ռուսաստանի համար տնտեսական զարգացման տեսանկյունից: Նրա խոսքով՝ Բաքվի քաղաքականությունը թույլ է տալիս Մոսկվային զարգացնել արտահանման հոսքերը և բարելավել պայմանները Գլոբալ հարավի ուղղությամբ դրանց առաջխաղացման համար: