Բացահայտվել է Աֆրիկայում ԱՄՆ-ի կենսաբանական զենքի ծրագիրը
Ռուսական բանակի միջուկային, կենսաբանական և քիմիական պաշտպանության ստորաբաժանման հրամանատարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Աֆրիկայում կենսաբանական զենքի մշակման ծրագիր է իրականացնում։
Իգոր Կրիլովը հայտարարել է․ «Կան փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ ԱՄՆ ռազմական-կենսաբանական ներկայությունը Աֆրիկայում արագորեն ընդլայնվում է։ Օրինակ Եթովպիայում Պենտագոնի ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է համատեղ լաբորատորիայի և ուսումնական կենտրոնի շինարարությունը»։
Նա հավելել է, որ ԱՄՆ բանակի ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի աշխատակիցները 2023 թվականին Քենիայում հետազոտություն են անցկացրել չղջիկների օրթոհանտավիրուսի վերաբերյալ։
Խոսելով այս փորձարկումներում Ուկրաինայի դերի մասին, Կրիլովը հավելել է․ «Ուկրաինա ռադիոակտիվ նյութերի ներմուծման հետ կապված աշխատանքները, այդ թվում՝ նյութատեխնիկական և ֆինանսական մասն անձամբ վերահսկում է երկրի նախագահի գրասենյակի ղեկավարը»։
Ռուս պաշտոնյան հավելել է, որ Ուկրաինա ներկրված ռադիոակտիվ նյութը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ, կեղտոտ ռումբ ստեղծելու և կեղծ դրոշով գործողություն իրականացնելու համար։
Այս նախազգուշացումը հնչում է հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային անվտանգության դեմ ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքը։ Չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները հանդիսանում է «Կենսաբանական զենքի կոնվենցիայի» անդամ, որը հաստատվել է 1972 թվականին և իրականացվում է 1975 թվականից, այս երկիրևը նման զենքերի տարբեր տեսակների մշակման առաջամարտիկներից է։