Արդյո՞ք ՆԱՏՕ-ն Ճապոնիային դրդում է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i219862-Արդյո_ք_ՆԱՏՕ_ն_Ճապոնիային_դրդում_է_պատերազմ_սկսել_Ռուսաստանի_դեմ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է Ճապոնիային՝ Ռուսաստանի սահմանների մոտ զորավարժություններ անցկացնելու կապակցությամբ։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 29, 2024 14:22 Asia/Tehran
  • Արդյո՞ք ՆԱՏՕ-ն Ճապոնիային դրդում է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է Ճապոնիային՝ Ռուսաստանի սահմանների մոտ զորավարժություններ անցկացնելու կապակցությամբ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել,որում Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանը  վճռական բողոք է հայտնել  Ռուսաստանի սահմանի մոտ  Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամների հետ համատեղ  զորավարժություններ անցկացնելու Տոկիոյի ծրագրերի կապակցությամբ։

Ըստ Pars Today-ի՝ այս հայտարարության մեջ ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Ճապոնիայի սադրիչ գործողությունները և հստակեցրել, որ Մոսկվան իր համար պոտենցիալ սպառնալիք է համարում ճապոնացի զինվորների կողմից Գերմանիայի և Իսպանիայի մասնակցությամբ սադրիչ ռազմական գործողությունները Ռուսաստանի սահմանների մոտ։

Ճապոնիայի պաշտպանության նախարար Մինորու Կիհարան օրերս հայտարարեց, որ Ճապոնիայի ՀՕՊ ուժերը հուլիսի 19-ից 25-ը կանցկացնեն համատեղ զորավարժություն Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի զինված ուժերի հետ։ Ճապոնիայի պաշտպանության նախարարն ասել է. Ֆրանսիայի հետ համատեղ զորավարժությունները կանցկացվեն Իբարակի նահանգի ավիաբազայում, իսկ Գերմանիայի և Իսպանիայի հետ զորավարժությունները կանցկացվեն Հոկայդո նահանգում։ Հոկայդո կղզին գտնվում է Ռուսաստանի սահմանի մոտ։

Ռուսաստանը և Ճապոնիան տասնամյակներ շարունակ հակասություններ են ունեցել տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ Կուրիլյան կղզիների սեփականության վերաբերյալ:

Վերջին տարիներին ռուս պաշտոնյաները բազմիցս քննադատել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ճապոնիայի միլիտարիստական մոտեցումը: