Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
https://parstoday.ir/hy/news/world-i219866-Հայաստանը_ստացել_է_ՆԱՏՕ_ի_գագաթաժողովին_մասնակցելու_Վաշինգտոնի_հրավերը._ԱԳՆ_խոսնակ
Հայկական կողմը հաստատել է իր մասնակցությունը։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 29, 2024 14:28 Asia/Tehran
  • Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ

Հայկական կողմը հաստատել է իր մասնակցությունը։

Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է իր մասնակցությունը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Այլ պայմանավորվածություն այս պահին չկա»,–ասաց նա։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը Ջեյմս Օ ' Բրայենը Բաքվում հայտարարել էր, որ Վաշինգտոնը ԱՄՆ-ում կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում։

Այն կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը։

Sputnik