Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հունիս 29, 2024 14:28 Asia/Tehran
Հայկական կողմը հաստատել է իր մասնակցությունը։
Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է իր մասնակցությունը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Այլ պայմանավորվածություն այս պահին չկա»,–ասաց նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը Ջեյմս Օ ' Բրայենը Բաքվում հայտարարել էր, որ Վաշինգտոնը ԱՄՆ-ում կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում։
Այն կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը։
Sputnik