Որոշ տեղեկություններով՝ ապրիլի վերջին հանդիպել են հայ և թուրք դիվանագետները. Արեշև
https://parstoday.ir/hy/news/world-i219868-Որոշ_տեղեկություններով_ապրիլի_վերջին_հանդիպել_են_հայ_և_թուրք_դիվանագետները._Արեշև
Քաղաքագետն ընդգծել է, որ Տավուշից հետո հերթը հասնելու է Երևանը Սյունիքի ու Իրանի հետ կապող Տիգրանաշենին։ Նա չի բացառել, որ այդ առնչությամբ նաև բողոքի ցույցեր կլինեն։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 29, 2024 14:33 Asia/Tehran
  • Որոշ տեղեկություններով՝ ապրիլի վերջին հանդիպել են հայ և թուրք դիվանագետները. Արեշև

Քաղաքագետն ընդգծել է, որ Տավուշից հետո հերթը հասնելու է Երևանը Սյունիքի ու Իրանի հետ կապող Տիգրանաշենին։ Նա չի բացառել, որ այդ առնչությամբ նաև բողոքի ցույցեր կլինեն։

Տեղեկություններ կան, որ ապրիլի վերջին Թբիլիսիում անցկացվել է հայ և թուրք դիվանագետների հանդիպում։ Այս մասին News.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։

«Ի՞նչ էին այնտեղ քննարկում։ Հաղորդակցության ի՞նչ նախագծեր: Անհասկանալի է։ Կարելի է տարբեր վարկածներ առաջ քաշել, դրանց թվում՝ Հայաստանի իշխանությունները ինչ-որ կերպ համաձայնել են Մեղրիով անցնող միջանցքի արտատարածքային գործարկմանը, չի բացառվում, Ադրբեջանի հետ գազի առևտրի դիմաց, ինչի մասին հայտարարել էր Ալիևը»,- ընդգծել է փորձագետը։

Նա նշել է, որ Հայաստանի իշխանություններին թվում է, թե Ադրբեջանի պահանջների կատարումը երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կապահովի։

«Ընդդիմությունը, որը համակարգված չի գործում, անհանգստացած է, որ Տավուշում Ադրբեջանի պահանջների կատարումը հանգեցնելու է նոր, ավելի կոշտ պահանջների։ Սակայն, սահմանների սահմանազատման գործընթացը, այսպես թե այնպես, շարունակվելու է»,–նշել է Արեշևը։

Նա ընդգծել է, որ Տավուշից հետո հերթը հասնելու է Երևանը Սյունիքի ու Իրանի հետ կապող Տիգրանաշենին։ Քաղաքագետը չի բացառել, որ այդ առնչությամբ նաև բողոքի ցույցեր կլինեն, սակայն հասարակական տարբեր խմբերը քիչ բան կարող են անել Բաքվի և Երևանի համակարգված և համատեղ որոշման դեմ: