ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրերին
https://parstoday.ir/hy/news/world-i219948-ԱԳՆ_ն_արձագանքել_է_Հայաստանի_և_Թուրքիայի_ներկայացուցիչների_հանդիպման_մասին_լուրերին
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչն առաջիկայում կհանդիպեն հայ-թուրքական սահմանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2024 13:35 Asia/Tehran
  • ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրերին

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչն առաջիկայում կհանդիպեն հայ-թուրքական սահմանին։

ՀՀարտաքին գործերի նախարարությունը խոստանում է ժամանակին տեղեկացնել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հուլիսի 2-ին հանդիպելու են սահմանային «Մարգարա» անցակետում:

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։