Մեկնաբանություն- Ֆրանսիայի ընտրություններում ծայրահեղ աջերի հաղթանակը՝ մղձավանջ Մակրոնի և Եվրոպայի համար
(last modified Mon, 01 Jul 2024 14:37:17 GMT )
Հուլիս 01, 2024 18:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ֆրանսիայի ընտրություններում ծայրահեղ աջերի հաղթանակը՝ մղձավանջ Մակրոնի և Եվրոպայի համար

Ֆրանսիացի ընտրողները կիրակի օրը՝ հունիսի 30-ին, աննախադեպ ներկայությամբ մասնակցեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում»-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն Հանրապետության» կենտրոնամետ դաշինքը և «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան այս ընտրություններում մրցակցող երեք քաղաքական բլոկներն էին։ Ընտրություններում ծայրահեղ աջերի հաղթանակով Ֆրանսիայի տարբեր քաղաքներում անկարգություններ են սկսվել։

Ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում»-ը զգալիորեն առաջատար է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, ինչը նշանակում է, որ այս կուսակցությունը տիրող է Ֆրանսիայի քաղաքական մթնոլորտում և շուտով իշխանության է հասնելու։

Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ևս մեկ հարված են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այն բանից հետո, երբ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը հաղթեց Եվրախորհրդարանի ընտրություններում։ Փաստորեն, հենց դա է ստիպել Մակրոնին հայտարարել Ֆրանսիայի Ազգային ժողովը ցրելու մասին և արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչ անել՝ Ֆրանսիայի ընտրություններում ծայրահեղ աջերին հաղթելու հույսով։

Այժմ պարզ է, որ Մակրոնի այս մարտավարությունը ոչ միայն չօգնեց նրա քաղաքական հեղինակությանը Ֆրանսիայի քաղաքական ասպարեզում իր կուսակցության հաղթանակով, այլև պատճառ դարձավ, որ ծայրահեղ աջերը ևս մեկ կարևոր քայլ կատարեն այս երկրում իշխանության հասնելու համար։ Մակրոնը, սարսափում է ընտրությունների առաջին փուլի արդյունքներից և ֆրանսիացիներից խնդրել է հավաքվել հանրապետական կամ ժողովրդավարության կողմնակից թեկնածուների շուրջը և իրենց ձայնով թույլ չտան Ազգային միավորում ծայրահեղ աջակողմյան թեկնածուները մանդատ շահեն։
Նշելով, որ ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը ձգտում է ստանալ բացարձակ մեծամասնություն այս երկրի խորհրդարանում, Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը նույնպես զգուշացրել է այս երկրում աջակողմյան կուսակցությունների իշխանության գալու կապակցությամբ։

Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները վկայում են, որ լուրջ փոփոխություններ են առաջացել Ֆրանսիայի ժողովրդի քաղաքական մոտեցումներում և ժողովուրդը հակված է դեպի աջ ծայրահեղականներ, ինչը կարող է մեծ ազդեցություն ունենալ Ֆրանսիայի ներքին և արտաքին քաղաքականություններում և ընդհնաուր Եվրոպայի վրա։ Կարելի է ասել, որ Եվրոպայի ֆինանսական շուկաները, Արեւմուտքի աջակցությունն Ուկրաինային, և Ֆրանսիայի միջուկային ու ռազմական հզորությունը կարող են ազդել Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Այսպիսով, Ֆրանսիայի Ազգային միավորում ծայրահեղ աջ կուսակցության 28-ամյա առաջնորդ Ջորդան Բարդելլան շուտով կարող է դառնալ Ֆրանսիայի վարչապետ։ Փաստորեն, եթե Ազգային միավորում կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կազմի, Մակրոնը ստիպված կլինի այս կուսակցությանը ղեկավարելու և վարչապետ նշանակելու հնարավորություն տալ։ Այնուհետև նա պետք է ղեկավարի երկիրը նրանց կողքին, մի սցենար, որը ֆրանսիական քաղաքականության մեջ հայտնի է որպես «համակեցություն»: Նման իրավիճակը լրջորեն սահմանափակում է Ֆրանսիայի համար իր քաղաքական օրակարգն առաջ տանելու Մակրոնի հնարավորությունը և դա այն իմաստով, որ նա ստիպված կլինի ընդունել քաղաքական գործողություններ, որոնց դեմ է սկզբունքորեն։