ՆԱՏՕ-ն հայտարարել է Ադրբեջանի հետ համագործակցության կարևորության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ԳՇ պետ Քերիմ Վելիևը հանդիպել է Բրունսումում գտնվող ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Ստեֆան Ֆիքսի հետ, ով այցով գտնվում է Բաքվում:
Ինչպես հաղորդում է АПА-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, նշվել է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկա վիճակը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը կշարունակվի փոխշահավետ լինել, և որ արդյունավետ հանդիպումները կշարունակվեն։
Վելիևը մասնավորապես նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի զգալի ներդրումը` ՆԱՏՕ-ի Oպերատիվ հնարավորությունների հայեցակարգի շրջանակներում` ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատրաստման գործում։ Գեներալ-մայոր Ս.Ֆիքսն, իր հերթին, գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած իր հերթական այցի կապակցությամբ և ընդգծել Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը։