Ռուսաստանը սպառնացել է Իսրայելին
https://parstoday.ir/hy/news/world-i220012-Ռուսաստանը_սպառնացել_է_Իսրայելին
Ռուսաստանն Իսրայելին զգուշացրել է՝ Ուկրաինային ՀՕՊ համակարգի մատակարարման հետևանքների կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2024 07:14 Asia/Tehran
  • Ռուսաստանը սպառնացել է Իսրայելին

Ռուսաստանն Իսրայելին զգուշացրել է՝ Ուկրաինային ՀՕՊ համակարգի մատակարարման հետևանքների կապակցությամբ։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նախազգուշացրել է Իսրայելի ռեժիմին Ուկրաինային ամերիկյան արտադրության հակաօդային պաշտպանության համակարգի մատակարարման հետևանքների մասին՝ հայտարարելով, որ Ուկրաինա ուղարկվող զենքերը, անկախ ուղարկողից, կոչնչացվեն։ 

Pars Today-ի, հաղորդմամբ՝ Նեբենզյան հայտարարել է, որ Իսրայելի կողմից Patriot հրթիռային համակարգերի հնարավոր փոխանցումն Ուկրաինա կարող է որոշակի քաղաքական հետևանքներ ունենալ ռեժիմի համար։

Անցյալ շաբաթ Financial Times-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները, Իսրայելը և Ուկրաինան բանակցում են Թել Ավիվից Կիև ութ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու շուրջ:

Ըստ այդ հոդվածի՝ Patriot-ները նախ Թել Ավիվից կուղարկվեն ԱՄՆ, իսկ հետո կտրամադրվեն Ուկրաինային։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի փետրվարին սկսված պատերազմի ընթացքում Սիոնիստական ռեժիմը Ուկրաինային ցուցաբերել է միայն ոչ ռազմական օգնություն։

Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Ուկրաինային օտարերկրյա զենք մատակարարելու կապակցությամբ, նշելով, որ դա միայն երկարացնում է պատերազմը և չի ազդում դրա վերջնական արդյունքի վրա։