Կոբախիձեն ու Միրզոյանը ռազմավարական ու տնտեսական գործակցության խորացման հարցեր են քննարկել
https://parstoday.ir/hy/news/world-i220036-Կոբախիձեն_ու_Միրզոյանը_ռազմավարական_ու_տնտեսական_գործակցության_խորացման_հարցեր_են_քննարկել
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ ռազմավարական գործընկերության և առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2024 14:23 Asia/Tehran
  • Կոբախիձեն ու Միրզոյանը ռազմավարական ու տնտեսական գործակցության խորացման հարցեր են քննարկել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ ռազմավարական գործընկերության և առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը ։

Կողմերն անդրադարձել են համագործակցության այն ուղղությունների զարգացմանը, որոնք նշված են 2021 թվականի հունվարին երկրների ղեկավարների կողմից ստորագրված «Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» հռչակագրում։

Վրաստանի վարչապետը վերահաստատել է, որ Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում:

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թբիլիսի է մեկնել պաշտոնական այցով։