Մոսկվայում ելնում են նրանից, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է. Օվերչուկ
https://parstoday.ir/hy/news/world-i220038-Մոսկվայում_ելնում_են_նրանից_որ_Հայաստանը_Ռուսաստանի_դաշնակիցն_է._Օվերչուկ
Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, երկու երկրներն էլ շատ դրական տնտեսական հարաբերություններ ունեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2024 14:34 Asia/Tehran
  • Մոսկվայում ելնում են նրանից, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է. Օվերչուկ

Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, երկու երկրներն էլ շատ դրական տնտեսական հարաբերություններ ունեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունըկազմում է 7,3 մլրդ դոլար։ Ընդ որում, եթե դիտարկենք վիճակագրությունը, ապա հունվար-ապրիլ ամիսներին, այսինքն նախորդ տարվա հետ համեմատած, շրջանառությունը կրկնակի աճել է։ Շատ լավ տեմպեր են, և տնտեսությունը շատ լավ զարգանում է», - ասել է Օվերչուկը։

Ռուսաստանի փոխվարչապետն ընդգծել է նաև Հայաստանի կառուցողական ներդրումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զարգացման գործում:

«Եվրասիական տնտեսական միության ձևաչափում Հայաստանը շատ ակտիվ է։ Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում, և նրա ներդրումը շատ կառուցողական է»,- ասել նա:

2015 թվականին ստեղծված ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: