ՇՀԿ երկրներն այն դարձրել են ամենաազդեցիկ և հեղինակավոր կառույցներից մեկը. Տոկաև
(last modified Thu, 04 Jul 2024 07:16:09 GMT )
Հուլիս 04, 2024 10:46 Asia/Tehran
  • ՇՀԿ երկրներն այն դարձրել են ամենաազդեցիկ և հեղինակավոր կառույցներից մեկը. Տոկաև

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները կազմակերպությունը դարձրել են ամենաազդեցիկ և հեղինակավոր կառույցներից մեկը, նրա նկատմամբ հետաքրքրությունն աճում է ամբողջ աշխարհում, հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«Համատեղ ջանքերով ամրապնդելով Շանհայի ոգին և առաջ մղելով շանհայական սկզբունքները, մենք ՇՀԿ-ն դարձրեցինք ամենաազդեցիկ և հեղինակավոր միջազգային կառույցներից մեկը։ Մեր միավորման յուրահատկության և հսկայական ներուժի շնորհիվ աշխարհում նրա նկատմամբ հետաքրքրությունն անշեղորեն աճում է», - ասել է Տոկաևը ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։

ՇՀԿ գագաթաժողովն անցկացվում է Աստանայում հուլիսի 3-4-ին։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Կատարի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի ղեկավարները:Գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցում է նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: