Պուտինը շնորհավորել է Փեզեշքիանին Իրանի նախագահ ընտրվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i220156-Պուտինը_շնորհավորել_է_Փեզեշքիանին_Իրանի_նախագահ_ընտրվելու_կապակցությամբ
ՌԴ նախագահը Իրանի նորընտիր նախագահին մաղթել է հաջողություններ, քաջառողջություն և բարեկեցություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2024 08:50 Asia/Tehran
  • Պուտինը շնորհավորել է Փեզեշքիանին Իրանի նախագահ ընտրվելու կապակցությամբ

ՌԴ նախագահը Իրանի նորընտիր նախագահին մաղթել է հաջողություններ, քաջառողջություն և բարեկեցություն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին` Իրանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Հարգելի պարոն Փեզեշքիան, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ռուս-իրանական հարաբերությունները բարեկամական, բարիդրացիական բնույթ են կրում։ Մոսկվան և Թեհրանն արդյունավետորեն համակարգում են ջանքերը միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման ուղղությամբ», - ասվում է հեռագրում:

Պուտինը հույս է հայտնել, որ Փեզեշքիանի գործունեությունը կնպաստի բոլոր ուղղություններով կառուցողական երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ Ռուսաստանի և Իրանի ժողովուրդների, հանուն տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման: