Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը. ՀՀ ՊՆ
https://parstoday.ir/hy/news/world-i220160-Հայաստանում_կանցկացվի_Արծիվ_գործընկեր_2024_հայ_ամերիկյան_համատեղ_զորավարժությունը._ՀՀ_ՊՆ
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից շեշտում են, որ խաղաղապահ առաքելությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները գործընկեր երկրներում պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2024 11:58 Asia/Tehran
  • Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանական գերատեսչությունից շեշտում են, որ խաղաղապահ առաքելությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները գործընկեր երկրներում պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների:

Հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանոթյան նախարարության մամուլի ծառայությունը։

«Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները»,–ասվում է հաղորդագրության մեջ: