Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը. ՀՀ ՊՆ
Հուլիս 06, 2024 11:58 Asia/Tehran
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից շեշտում են, որ խաղաղապահ առաքելությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները գործընկեր երկրներում պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների:
Հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանոթյան նախարարության մամուլի ծառայությունը։
«Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները»,–ասվում է հաղորդագրության մեջ: