Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորելու Բրիտանիայի նոր վարչապետին
Մատնանշելով Ռուսաստանի նկատմամբ Բրիտանիայի ոչ բարյացակամ պահվածքի շարունակությունը՝ Կրեմլի խոսնակն ասել է. «Պուտինը հավանաբար չի շնորհավորելու Բրիտանիայի նոր վարչապետին»։
Ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Բրիտանիան ակտիվ դեր է խաղացել մարտի դաշտում․ Ճակատամարտ, որն առաջացել է Մոսկվայի անվտանգության խնդիրների նկատմամբ Արևմուտքի անուշադրության և Ռուսաստանի սահմանների մոտ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ուժերի ընդլայնման պատճառով:
Ըստ ParsToday-ի՝ Լոնդոնը մեծացրել է լարվածությունն ու էսկալացիան՝ որդեգրելով հակառուսական դիրքորոշումներ, զենք և ռազմական տեխնիկա ուղարկելով Ուկրաինա և պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ։ Բրիտանիան մինչ այժմ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի ավելի քան 1100 քաղաքացու և ավելի քան 800 ռուսական պետական կազմակերպությունների նկատմամբ:
Այս համատեքստում, Բրիտանիայի նոր վարչապետը որոշվելուց հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն լրագրողներին ասել է. «Լոնդոնը շարունակում է անբարյացակամ լինել Մոսկվայի նկատմամբ. Ուստի դժվար թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորի Բրիտանիայի նոր վարչապետ Կիր Ռոդնի Սթարմերին (Sir Keir Rodney Starmer)՝ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում Լեյբորիստական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Հարցին, թե Պուտինն արդյոք ողջունում է Սթարմերի հաղթանակը, Պեսկովը պարզաբանել է. «Ամեն ինչ կախված է Բրիտանիայի նոր վարչապետի նախաձեռնություններից. Թեեւ քիչ հավանական է թվում, որ նա հանդես կգա խաղաղ ու ստեղծագործ նախաձեռնություններով»։
Նշենք, որ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցությունը հինգշաբթի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում, 650 մանդատ ստանալով, ձեռք է բերել խորհրդարանի մեծամասնությունը։ Դա հանգեցրեց Բրիտանիայի նախկին վարչապետ Ռիշի Սունակի հրաժարականին։