Առանց Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական ինտեգրման առկա են հակամարտության ռիսկեր. Moody's
https://parstoday.ir/hy/news/world-i220170-Առանց_Հայաստանի_և_Ադրբեջանի_տնտեսական_ինտեգրման_առկա_են_հակամարտության_ռիսկեր._moody's
Առանց Ադրբեջանի և Հայաստանի տնտեսական ինտեգրման նրանց միջև հակամարտության ռիսկերը մնում են, նշում է Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի վարկային վարկանիշի վերաբերյալ հերթական զեկույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2024 14:50 Asia/Tehran
  • Առանց Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական ինտեգրման առկա են հակամարտության ռիսկեր. Moody's

Առանց Ադրբեջանի և Հայաստանի տնտեսական ինտեգրման նրանց միջև հակամարտության ռիսկերը մնում են, նշում է Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի վարկային վարկանիշի վերաբերյալ հերթական զեկույցում:

Ռիսկերի թվում նշվում են նաև տնտեսական հետևանքները Ուկրաինայում հակամարտության առավել բացասական սցենարների դեպքում։

Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանում պահպանվում է տեղական և արտասահմանյան արժույթով պարտավորությունների հուսալիության գնահատման անհավասարակշռությունը՝ կապված տնտեսությունում զգալի պետական մասնակցության և պետական կառավարման թույլ մակարդակի հետ:

Բացի այդ, նշվում է տնտեսության դոլարացման դեռևս բարձր մակարդակը. մանաթի փոխարժեքը պաշտոնապես հայտարարվել է լողացող, բայց փաստացի ընկալվում է որպես դոլարի հետ կապված, ինչը մեծացնում է փոխարկման հետ կապված ռիսկերը: