Մոսկվան ու Թեհրանն ավարտել են «Միր» և Shetab վճարային համակարգերի միավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i220172-Մոսկվան_ու_Թեհրանն_ավարտել_են_Միր_և_shetab_վճարային_համակարգերի_միավորումը
Մոսկվան ու Թեհրանն ավարտում են «Միր» և Shetab վճարային համակարգերի ինտեգրումը: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Մոհամմադ Ֆարզինին, իրանական Shetab քարտերի սեփականատերերը օգոստոսի 22-ից կկարողանան օգտվել դրանցից ռուսական բանկոմատներում (ստանալով ռուբլի): Ապագայում (կոնկրետ ժամկետներ չեն նշվում,– խմբ․) նույն կերպ «Միր» քարտերից հնարավոր կլինի օգտվել Իրանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2024 14:52 Asia/Tehran
  • Մոսկվան ու Թեհրանն ավարտել են «Միր» և Shetab վճարային համակարգերի միավորումը

Մոսկվան ու Թեհրանն ավարտում են «Միր» և Shetab վճարային համակարգերի ինտեգրումը: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Մոհամմադ Ֆարզինին, իրանական Shetab քարտերի սեփականատերերը օգոստոսի 22-ից կկարողանան օգտվել դրանցից ռուսական բանկոմատներում (ստանալով ռուբլի): Ապագայում (կոնկրետ ժամկետներ չեն նշվում,– խմբ․) նույն կերպ «Միր» քարտերից հնարավոր կլինի օգտվել Իրանում։

Իրանական Shetab վճարահաշվարկային համակարգը (հայկական ArCa-ի անալոգը) միավորում է Իրանի բոլոր բանկերը։ Այն իրենից ներկայացնում է միասնական ստանդարտ` հանրապետության քարտերի և բանկոմատների համար:

Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի հետ կայացած հանդիպման արդյունքներով Ֆարզինը նաև հայտնել է, որ Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթների իրացվելիության մասին՝ երկկողմ առևտուրը հեշտացնելու նպատակով, հայտնել է Ֆարզինը: