ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ. Ռուսաստանում գնահատում են Հայաստանի հետ հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/world-i220178-ՌԴ_Դաշնային_խորհրդի_փոխխոսնակ._Ռուսաստանում_գնահատում_են_Հայաստանի_հետ_հարաբերությունները
Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները և շահագրգռված է, որ դրանք զարգանան դաշնակցային ճանապարհով, հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Դաշնային Խորհրդի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2024 14:55 Asia/Tehran
  • ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ. Ռուսաստանում գնահատում են Հայաստանի հետ հարաբերությունները

Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները և շահագրգռված է, որ դրանք զարգանան դաշնակցային ճանապարհով, հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Դաշնային Խորհրդի մամուլի ծառայությունը։

Յուրի Վորոբյովը և Հակոբ Արշակյանը Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներն են:

Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպման ժամանակ

Հանդիպումը տեղի է ունեցել Վոլոգդայի մարզում՝ «Կորաբելի Պրիոնեժյա» ուսումնական կենտրոնի և կադետական դպրոցի բազայում։ Արշակյանը պատվավոր հյուր է դարձել «Ավանդույթների ժառանգներ» ժողովրդական մշակույթի 9-րդ համառուսաստանյան մանկական փառատոնի բացման արարողությանը, որին մասնակցել են նաև երեխաներ Հայաստանից: