ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ. Ռուսաստանում գնահատում են Հայաստանի հետ հարաբերությունները
Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները և շահագրգռված է, որ դրանք զարգանան դաշնակցային ճանապարհով, հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Դաշնային Խորհրդի մամուլի ծառայությունը։
Յուրի Վորոբյովը և Հակոբ Արշակյանը Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներն են:
Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպման ժամանակ
Հանդիպումը տեղի է ունեցել Վոլոգդայի մարզում՝ «Կորաբելի Պրիոնեժյա» ուսումնական կենտրոնի և կադետական դպրոցի բազայում։ Արշակյանը պատվավոր հյուր է դարձել «Ավանդույթների ժառանգներ» ժողովրդական մշակույթի 9-րդ համառուսաստանյան մանկական փառատոնի բացման արարողությանը, որին մասնակցել են նաև երեխաներ Հայաստանից: