Հիտլերի հանցագործությունը Ֆրանսիայի և Ֆրանսիայի հանցագործությունն Ալժիրի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i220180-Հիտլերի_հանցագործությունը_Ֆրանսիայի_և_Ֆրանսիայի_հանցագործությունն_Ալժիրի_դեմ
Parstoday-ի Հենց այն ժամանակ, երբ Ֆրանսիան իր դաշնակիցների հետ տոնում էր Եվրոպան կործանած գերմանացիներից ազատագրումը, իրենց Երկրորդ համաշխարհայինի հաղթող համարող ֆրանսիական ռազմական ուժերն Ալժիրում կատարեցին 20-րդ դարի ամենասարսափելի և նողկալի հանցագործություններից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2024 06:43 Asia/Tehran
  • Հիտլերի հանցագործությունը Ֆրանսիայի և Ֆրանսիայի հանցագործությունն Ալժիրի դեմ

Parstoday-ի Հենց այն ժամանակ, երբ Ֆրանսիան իր դաշնակիցների հետ տոնում էր Եվրոպան կործանած գերմանացիներից ազատագրումը, իրենց Երկրորդ համաշխարհայինի հաղթող համարող ֆրանսիական ռազմական ուժերն Ալժիրում կատարեցին 20-րդ դարի ամենասարսափելի և նողկալի հանցագործություններից մեկը:

Ֆրանսիան Ալժիրում կատարեց նույն հանցագործությունը, որը Եվրոպայում կատարվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այս նողկալի հանցագործությունը կատարվեց «մեկ միլիոն նահատակների երկրի»՝ Ալժիրի դեմ։
Հետևաբար կարելի է ասել, որ Նացիստական Գերմանիայի ղեկավար Հիտլերի մահով դաժան հանցագործությունների ժամանակաշրջանը չավարտվեց, քանի որ Ֆրանսիան Ալժիրում կատարած հանցագործությամբ ապացուցեց, որ կարող է շարունակել Հիտլերի ճանապարհը։
Ֆրանսիան մշտապես իրեն համարել է մարդու իրավունքների պաշտպանության սկզբնակետը։ 
Այսօր կխոսենք մայիսի 8-ին տեղի ունեցած ոճրագործության մասին, որն ալժիրցիներն անվանում են «սև երեքշաբթի»։ Այդ օրն ալժիրցիներին մեծ ցավ պատճառեց և դարձավ  հակագաղութատիրական պայքարի սկիզբը։ 

Նացիստական շքերթ Փարիզում

Pars Today-ի այսօրվա հոդվածում կխոսենք այս իրադաձությունների մասին
Անկախության կարգախոսներ 
1945թ մայիսի 8-ին Ֆրանսիան ու իր դաշնակիցները տոնում էին Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստների նկատմամբ տարած հաղթանակը։ Միևնույն ժամանակ, Ալժիրում կայացան երթեր, որոնց մասնակիցները, ծածանելով Ֆրանսիայի դրոշը, նույնպես տոնում էին Ֆրանսիայի հաղթանակը։ 
Երթի ընթացքում հնչեց  «Կեցցե անկախ Ալժիրը» կարգախոսը և առաջին անգամ ցուցարարները Ֆրանսիայի դրոշի կողքին բարձրացրին Ալժիրի դրոշը։ Գաղութատեր Ֆրանսիայի իշխանությունները հրամայեցին անմիջապես իջեցնել Ալժիրի դրոշը։ Սակայն ալժիրցի Բուզիդ Սաալը հրաժարվեց կատարել այդ հրամանը։ Նրան միացան նաև մի խումբ այլ երիտասարդներ, որոնք հրաժարվեցին այլևս դիմանալ գաղութատերերի ճնշումներին։ 
Ցուցարարների ու Ֆրանսիայի ռազմական ուժերի միջև բախումներ սկսվեցին։ Զինվորները կրակեցին Բուզիդ Սաալի վրա ու սպանեցին նրան։ Զինվորների այդ քայլը վախեցրեց ցուցարարներին։ Այս սպանությունն Ալժիրում ֆրանսիացիների հանցագործությունների սկիզբն էր։
Սաալը դարձավ ալժիրցիների խորհրդանիշը։ Նա ծնվել էր 1919թ Սատիֆ քաղաքի  Ալզաիրի գյուղում և նույն գյուղում ուսումանսիրել  Ղուրանի ուսմունքները։ 15 տարեկանում նահատակված այս պատանին իր ընտանիքի հետ միասին լքել էր իր ծննդավայրը։ Նա աշխատել էր ռեստորանում, ընտանիքին օգնելու համար։ Ավելի ուշ, Սաալը միացել էր Ալժիրի իսլամական սկաուտների միությանը։
Ֆրանսիայի գաղութատիրության դեմ բողոքի ցույցերը ժամանակի հետ սկսեցին տարածվել Ալժիրի բվոլոր քաղաքներում։  Այդ քաղաքներից էին Գուլման, Խարաթան և Անաբան։ Եվ գեներալ Դը Գոլի կառավարությունն այլ ելք չէր տեսնում, քան դաժանորեն ճնշել ցույցերը։ Ալժիրի շատ հատվածներում հաստատվեց ռազմական դրություն։ Ֆրանսիացի գաղութարարները նաև պարետային ժամ սահմանեցին։ Ցույցերի հետագա տարածումը կանխելու նպատակով, շարժման առաջնորդների մի մասին ձերբակալեցին, իսկ Իսլամական սկաուտների միության որոշ անդամներ մահապատժի ենթարկվեցին։ Գեներալ Դը  Գոլը հրամայում էր մահապատժի   ենթարկել նույնիսկ այն խաղաղ բնակիչներին, ովքեր կասկածվում էին ժողովրդական ցույցերին մասնակցելու մեջ։
Ֆրանսիացիները կասկածում էին, որ  անկախության համար պայքարողները թաքնվում են տարբեր գյուղերում։ Եվ նրանք հողին հավասարեցրին այդ գյուղերը։ Փաստերը վկայում են, որ ֆրանսիացի զինվորներն այս գյուղերում բազմաթիվ հանցագործություններ են կատաել կանանց, երեխաների ու ծերերի նկատմամբ։  
Ալժիրի ժողովրդի դեմ հանցագործությունները շարունակվում էին, իսկ գաղութատերերը հայտարարում էին այդ երկրում մարդու իրավունքների խախտումների մասին։ Ֆրանսիացիները տարբեր թաղամասերի բնակիչներին հավաքում էին մի վայրում ու հրկիզում նրանց, կամ ծերերին նետում էին ուղղաթիռներից ու ինքնաթիռներից։ Իսկ դրանից հետո չէին խնայում անգամ մեռածներին։ Նրանք դիերը շարում էին մայթերի վրա, որպեսզի մյուսները տեսնեն ու վախենան մասնակցել շարժմանը։
Ընդամենը 15 օրում Ֆրանսիացիներն Ալժիրում ավերեցին 44 գյուղ։ Իսկ լայնածավալ ավիահարվածների ընթացքում սպանվեցին հարյուրավոր կանայք, երեխաներ ու ծերեր։ Ֆրանսիացիներն այդ ավիահարձակումների ժամանակ սպանեցին Ալժիրի 45 հազար քաղաքացու։ Որոշ զեկույցների համաձայն, այդ թիվը կազմել է 70 հազար հոգի։ Դրանից հետո ամիսներ շարունակ ֆրանսիացիները ձերբակալություններ էին իրականացնում։ Իսկ հոկտեմբերին դատարաններն արձակեցին մահապատժի հազարավոր դատավճիռներ։

Ֆրանսիացիների գերիշխանությունը Ալժիրի վրա՝ սպանության ու ահաբեկչության  միջոցով

Ազատության սկիզբը 

Թեև Ալժիրում ֆրանսիացիների իրականացրած հանցագործությունների ծավալը շատ մեծ էր, սակայն դա ալժիրցիներին ստիպեց ավելի հաստատակամ շարունակել   պազատագրական պայքարը։ Նրանք արդեն պատրաստ էին հանուն Ֆրանսիական գաղութատիրությունից ազատվելու, հարյուրավոր նահատակների զոհաբերել։ Եվ հենց այդպես էլ եղավ։
Մայիսի 8-ի ոճրագործությունը դարձավ Ալժիրի ազատագրական շարժման սկիզբը։ Ալժիրում ձևավորվեց նոր սերունդ, որը մերժեց «Ֆրանսիական ազատագրական քաղաքակրթության» առասպելը։ 
Այս մասին խոսել է դոկտոր Ալի Ալ Սալաբին իր՝ «Ալժիրի ժողովրդի պայքարը»  գրքում։ 
Նա գրում է․ «Ֆրանսիացի գաղութատերերի հանցագործությունների միակ դրական հետևանքը եղավ այն, որ ալժիրցիները հասկացան՝ առանց զինված պայքարի չեն կարող հասնել իրենց երազած ազատությանը։ Ալժիրում սկսվեց ֆրանսիացիների դեմ զինված պայքար, որին միացան մեծ թվով երիտասարդներ»։
Հեղինակը հավելում է․ «Մայիսի 8-ի հանցագործությունների