Մահմեդականներին սպանելու հնարավորություն․ Ակնարկ՝ Սրեբրենիցայում մահմեդականների կոտորածի հարցում Արևմուտքի միտումնավոր պահվածքին
https://parstoday.ir/hy/news/world-i220198-Մահմեդականներին_սպանելու_հնարավորություն_Ակնարկ_Սրեբրենիցայում_մահմեդականների_կոտորածի_հարցում_Արևմուտքի_միտումնավոր_պահվածքին
Parstoday- 1993 թվականի գարնանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սրեբրենիցան հայտարարեց որպես «անվտանգ գոտի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2024 12:59 Asia/Tehran
  • Մահմեդականներին սպանելու հնարավորություն․ Ակնարկ՝ Սրեբրենիցայում մահմեդականների կոտորածի հարցում Արևմուտքի միտումնավոր պահվածքին

Parstoday- 1993 թվականի գարնանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սրեբրենիցան հայտարարեց որպես «անվտանգ գոտի»։

Այնուամենայնիվ, Ռատկո Մլադիչի հրամանատարության տակ գտնվող ուժերը, ով հետագայում մեղավոր ճանաչվեց ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության համար, խախտեցին ՄԱԿ-ի հսկողության տակ գտնվող տարածքը։ Սրեբրենիցայի մոտ 15000 բնակիչներ փախուստի դիմեցին դեպի շրջակա լեռները, սակայն սերբական ուժերը նրանց գտան և կոտորեցին  հազարավոր մարդկանց: Զոհերի դիերը հայտնաբերվել են երկրի 570 կետերում։

Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների, ինչպես նաև եվրոպական երկրների միջև հակամարտությունների հետ կապված իրադարձությունների և միջադեպերի պատմական հետքերը Բալկանյան տարածաշրջանում 90-ականների պատերազմի պատճառ դարձան։ Ըստ Parstoday-ի, Խորհրդային Միության և Հարավսլավիայի փլուզումը, Սառը պատերազմի գոյությունը և դրա շարունակությունը կարելի է համարել տարածաշրջանային և գլոբալ հարաբերությունների այդ նույն փոփոխությունների ու զարգացումների շարքից, որոնք կրկին ամենամեծ ազդեցությունն են ունեցել Բալկանյան տարածաշրջանի, հատկապես Բոսնիա և Հերցեգովինայի ու Կոսովոյի պես հանրապետություններում  մարդկանց կյանքի վրա։

Նախկին Հարավսլավիայի հանրապետությունների անկախության հռչակումը տեղի ունեցավ մեկը մյուսի հետևից, և վերջապես Բոսնիայի հարցով խնդիրը այնպես խճճվեց, որ հանգեցրեց առճակատման, ծանր պատերազմի ու դաժան կոտորածի այս երկրամասում։

Երկար տարիներ անց Բոսնիայի քաղաքներում ու գյուղերում դեռ տեսանելի են պատերազմի հետքերը։ Քաղաքների պատերի վրա կրակոցների հետքերը, տարբեր քաղաքային և գյուղական վայրերում ճանապարհների մոտակայքում բազմաթիվ գերեզմանատների առկայությունը և նույնիսկ Սարաևո քաղաքի բանուկ փողոցներում զոհված մարդկանց ու երեխաների հուշակոթղները տեսարաններ են, որոնք չեն ջնջվի պատմության հիշողությունից:

Այս պատերազմի ընթացքում տեղի ունեցավ ժամանակակից պատերազմի ընթացքում մի երկրի մայրաքաղաքի ամենաերկար պաշարումը, այնպես որ Սարաևոն 1425 օր լիակատար պաշարման մեջ էր, իսկ ավելի քան քառասունամսյա պատերազմի ընթացքում այդ քաղաքում սպանվեց մոտ 14000 մարդ:

Այս պատերազմի մասշտաբներն ու հետևանքները շատ լայն ու ահռելի են, սակայն ուշագրավ խնդիրներից է Սրեբրենիցա քաղաքում մահմեդականների սպանությունը, որը համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ամենամեծ ցեղասպանությունը։

Ինչ վերաբերում է այս իրադարձությունների հեղինակներին ու իրավաքաղաքական հարթություններին, կարելի է նկատի առնել թե՛ այդ երկրի ներքին գործոններն ու ենթատեքստերը, և թե՛ միջազգային կազմակերպությունների անփութությունը կամ գուցե հանդուժողականությունը որպես արտաքին գործոններ։

Սրեբրենիցայի զոհերի գերեզմանները

 

Այս հանցագործության ամենանշանակալի հեղինակներն էին Բոսնիայի սերբ և նախկին նախագահ Ռադովան Կարաջիչը և սերբական բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը, ովքեր այս պատերազմից հետո տարիներ շարունակ գաղտնի ապրեցին Սերբիայի քաղաքներում և գյուղերում և վերջապես ձերբակալվեցին և բանտարկվեցին համապատասխանաբար 2008 և 2011 թվականներին։

2016 թվականին Կարաջիչը ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտվեց 40 տարվա ազատազրկման, որը հետագայում փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։

Մլադիչը, որը հայտնի է որպես Բալկանների և Բոսնիայի դահիճ, ցմահ ազատազրկման է դատապարտվել 2017 թվականին՝ 1995 թվականի հուլիսի 11-ին 8300 բոսնիացիների սպանության համար։

Թերևս ինչ-որ կերպ այս մարդկանց դատապարտումն ու պատիժը կարելի է համարել որպես պատիժ նրանց հակամարդկային արարքների համար, ինչը կարող է որոշ չափով նվազեցնել այս պատերազմի զոհերի և փախստականների վերապրածների ցավն ու տառապանքը, սակայն փաստորեն պետք է ասել, որ որևէ պատիժ չի կարող լինել այն մարդկանց համար, ովքեր հալածել, տանջել ու խոշտանգել են անպաշտպան քաղաքացիական անձանց և սպանել զգալի թվով մարդկանց՝ էթնիկ պատկանելության կամ ռասայական, պատմական և գաղափարական տարբերությունների համար։

Մյուս կողմից, ուժի մեջ է մեղադրանքն ուղղված արևմտյան հասարակություններին և հատկապես միջազգային կազմակերպություններին, ինչպիսին է ՄԱԿ-ը, որոնց անփութությունը այս գործում մեծապես ակնհայտ է։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հզոր տերությունները ստեղծեցին ՄԱԿ-ը, որպես աշխարհի ամենամեծ և ամենահզոր միջկառավարական կազմակերպություն, և փոխարինեցին Ազգերի լիգային՝ նպատակ ունենալով կանխել պատերազմները, պահպանել անվտանգությունը և ապահովել գլոբալ խաղաղությունը։

Եթե ​​միայն համառոտ հայացք գցենք Միավորված ազգերի կազմակերպության անվանն ու կարգախոսին, այն է՝ «Խաղաղություն, արժանապատվություն և հավասարություն առողջ մոլորակի վրա» (Peace, Dignity and equality on healthy planet), ապա ճիշտ կհասկանանք, որ այս կազմակերպության ամենակարևոր և կենսական հիմնասյուներից մեկը Անվտանգության խորհուրդը, որը պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար, զգալի անփութություն է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայում և հատկապես Սրեբրենիցայում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների հարցում։ Որովհետև Սրեբրենիցա քաղաքը ՄԱԿ-ի կողմից հռչակվել էր որպես անվտանգ և պահպանվող տարածք, և դրա պատասխանատվությունը կրում էին հոլանդական զինված ուժերը կամ «խաղաղապահների կապույտ սաղավարտները», որոնք, առանց որևէ արձագանքի, սերբերի վերահսկողությանը հանձնեցին բոսնիացի բնակչության զգալի թվով տղամարդկանց ու երիտասարդների, ինչի հետևանքով մոտ 8000 խաղաղ բնակիչ սպանվեց բարբարոսական գործողությունների արդյունքում։

Իհարկե, մարդու իրավունքների հարցում արևմտյան հասարակությունների անփութությունն ու հանդուրժողականությունը այլ երկրների համար չի սահմանափակվում Բոսնիայի պատերազմով, և նրանց գործերի մյուս մութ էջերից մեկը 1994թ․ Ռուանդայի ցեղասպանությունն է, որի ժամանակ Աֆրիկայի կենտրոնում էթնիկ պատերազմի ընթացքում սպանվել են ավելի քան 800 հազար տղամարդիկ, կանայք և երեխաներ, և բռնաբարվել՝ մոտ 200.000-ից 500.000 կանայք:

Մարդու իրավունքների վերաբերյալ արևմտյան հանրությունների խաբուսիկ պնդումները կամ այլ ազգերի համար նրանց մարդասիրական պոպուլիստական ​​կարգախոսները հարցեր են, որոնց համար կարելի է բազմաթիվ օրինակներ դիտարկել:

 

Աղբյուներ՝

Հաշեմի Սաիդ․ Սրեբրենիցայի կոտորածը և արևմտյան մարդու իրավունքները․ «Դիփլոմասի Իրանի» կայք

«Սրեբրենիցայի ցեղասպանություն»․ Եվրոպայի ամենամեծ մարդկային ողբերգությունը. «Միզան» լրատվական գործակալություն

 

Բանալի բառեր՝ Մահմեդականների սպանությունը Սրեբրենիցայում, Բոսնիայի պատերազմ, Արևմուտքի երկակի ստանդարտները մարդու իրավունքների վերաբերյալ, Ռադովան Կարաջիչ, սերբական բանակի հրամանատար Ռատկո Մլադիչ: