Իրանի և Հայաստանի միջև հնարավոր է դարձել ճանապարհորդել անձնական մեքենայով
https://parstoday.ir/hy/news/world-i220202-Իրանի_և_Հայաստանի_միջև_հնարավոր_է_դարձել_ճանապարհորդել_անձնական_մեքենայով
Իրանն ու Հայաստանը վերջերս պայմանագիր են ստորագրել, ըստ որի՝ Հայաստանի քաղաքացիները կարող են Իրան մեկնել իրենց անձնական մեքենաներով՝ օգտագործելով CPD (Carnet de Passages en Douane)  մաքսային անցումների կանոնակարգի միջազգային համակարգն՝ առանց ավելորդ ուշացումների կամ հավելյալ վճարների։ Նաև մոտ ապագայում իրանական մասնավոր մեքենաներով հնարավոր կլինի Հայաստան այցելել CPD-ի գրքույկներով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2024 13:32 Asia/Tehran
  • Իրանի և Հայաստանի միջև հնարավոր է դարձել ճանապարհորդել անձնական մեքենայով

Իրանն ու Հայաստանը վերջերս պայմանագիր են ստորագրել, ըստ որի՝ Հայաստանի քաղաքացիները կարող են Իրան մեկնել իրենց անձնական մեքենաներով՝ օգտագործելով CPD (Carnet de Passages en Douane)  մաքսային անցումների կանոնակարգի միջազգային համակարգն՝ առանց ավելորդ ուշացումների կամ հավելյալ վճարների։ Նաև մոտ ապագայում իրանական մասնավոր մեքենաներով հնարավոր կլինի Հայաստան այցելել CPD-ի գրքույկներով։

Այս փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Իրանի և Հայաստանի միջև ճանապարհորդությունը հեշտացնելու և զբոսաշրջությունը խթանելու նպատակով՝ Իրանի Իսլամական Հանրապետության Զբոսաշրջության և ավտոմոբիլային կենտրոնի և Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի համագործակցությամբ։

Կողմերի միջև առցանց կերպով կայացել է շարժիչային փոխադրամիջոցներով դեպի Իրան ճանապարհորդելու  ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաների համար CPD տրամադրելու մասին պայմանագրի նախագծի համաձայնեցման և նախապատրաստման խորհրդակցությունը։

Առցանց նիստում քննարկվել են համատեղ փոխըմբռնման հուշագրի իրականացումը արագացնելու ուղիները՝ ցամաքային ճանապարհորդությունների դյուրացման, արտասահմանյան զբոսաշրջության խթանման, Իրանի և Հայաստանի միջև ավտոճանապարհներում մեքենաների փրկակարար ծառայությունների մեկնարկի նպատակով։

Նշենք, որ ավելի վաղ Թեհրանն ու Երեւանը ընդգծել էին, որ ողջունում են երկկողմ մշակութային եւ զբոսաշրջային հարաբերությունների ընդլայնումը։