Ամերիկան ցանկանում է իր ներքին բռնության միջավայրը նաև աշխարհի համար
ԱՄՆ Միչիգան նահանգում փողոցային երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 21 մարդ։
ԱՄՆ-ի «Զինված բռնությունների արխիվ» կազմակերպությունն անցյալ տարի արձանագրել է հրազենի հետևանքով ավելի քան 40 հազար մահվան դեպք։ Այս երկրում զենքերը սահմանափակելու ջանքերը միշտ բախվել են քաղաքական գործիչների և զենքի կողմնակից լոբբիստների հակազդեցությանը:
Ինչպես հայտնում է ParsToday-ը, վերջին դեպքում ԱՄՆ Միչիգան նահանգի ոստիկանությունը հայտարարել է, որ կիրակի առավոտյան հրաձգության հետևանքով Դեթրոյթում երկու զոհ և 19 վիրավոր կա։
Ամերիկյան ոստիկանության տվյալներով՝ նախնական տեղեկությունները ցույց են տալիս, որ այս հրաձգության ժամանակ վիրավորները վնասվածքներ են ստացել «մարմնի տարբեր շրջաններում»։
Մինչդեռ անցած շաբաթ օրը ԱՄՆ-ի արևելքում գտնվող Կենտուկի նահանգում գիշերային հրաձգության հետևանքով 5 մարդ զոհվեց, ևս 3-ը վիրավորվեցին։
Մյուս կողմից, վերջերս ամերիկյան ոստիկանությունը Նյու Յորք նահանգի Ուտիկա քաղաքում կրակել և սպանել է 13-ամյա մի տղայի։
Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ ոստիկանների կողմից «Նիա Մոյ» անունով այս դեռահասի վրա կրակելու պատճառը եղել է այն, որ նա կրում էր ատրճանակ, որը պարզվել է, որ խաղալիք էր։
Ամերիկյան ոստիկանությունը պնդում էր, որ իսկական ատրճանակին այս խաղալիքի նմանության պատճառով սխալվել է ու կրակել այս դեռահասի վրա։
Մյանմարի ծագումով այս դեռահասի սպանությունից հետո Ուտիկա քաղաքում բողոքի ցույցեր են կազմակերպվել։
Հրապարակված վերջին լուրերի համաձայն՝ Նիա Մոյի սպանության մեջ ներգրավված ոստիկաններն ուղարկվել են վճարովի արձակուրդ։
Միևնույն ժամանակ, ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ հուլիսի 4-ին Ամերիկայի Անկախության օրվա տոների ժամանակ կրակոցների և դաժան բախումների հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ, վիրավորվել են տասնյակ մարդիկ։
Ամերիկայի «Kaiser Family Foundation»-ի (KFF) նոր հարցումը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր 5 ամերիկացիներից 1-ին սպառնացել են ատրճանակով կամ ենթարկվել հրազենային բռնության:
Ամեն տարի Ամերիկայի տարբեր շրջաններում կրակոցների պատճառով հազարավոր մարդիկ են զոհվում կամ վիրավորվում։
Պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ում կա մոտ 270-ից 300 միլիոն հրազեն։ Դա նշանակում է, որ այս երկրում գրեթե յուրաքանչյուրի համար կա մեկ հրազեն։
Խնդիրը, որը չպետք է անտեսվի այս համատեքստում, այն է, որ Միացյալ Նահանգները կարծես թե ձգտում է այս միտմանը նաև գլոբալ ասպարեզում, հետևաբար, աշխարհում այնտեղ, որտեղ Միացյալ Նահանգները հայտարարում է իր ներկայության մասին, բռնությունների, սպանությունների և պատերազմի շարան է սկսվում․ հարցեր, որոնք օգուտ են բերում ԱՄՆ-ի զենք արտադրող խոշոր ընկերություններին։