Փաշինյանի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել
https://parstoday.ir/hy/news/world-i220254-Փաշինյանի_գլխավորությամբ_անվտանգության_խորհրդի_նիստ_է_անցկացվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել։ Փաշինյանն այդ մասին հայտնել է Telegram–ում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2024 14:49 Asia/Tehran
  • Փաշինյանի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել։ Փաշինյանն այդ մասին հայտնել է Telegram–ում։

Նա նշել է, որ քննարկվել են զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք` վերջին անգամ անվտանգության խորհրդի նիստ էր տեղի ունեցել փետրվարի 5-ին։ Դրանից առաջ նիստեր էին նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին և սեպտեմբերի 21–ին` արցախյան իրադարձությունների ֆոնին։