Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ․ Բայրամով
https://parstoday.ir/hy/news/world-i220264-Ադրբեջանի_նկատմամբ_տարածքային_պահանջները_մնում_են_Հայաստանի_Սահմանադրության_մեջ_Բայրամով
Հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2024 15:57 Asia/Tehran
  • Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ․ Բայրամով

Հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ «բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է»։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ դեռ մնում է «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջը»։

«Լիարժեք խաղաղության հասնելու համար այս գործոնը պետք է վերացվի», - հավելել է նա։