Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան XII խորհրդաժողովը տեղի կունենա օգոստոսի 13-ին
https://parstoday.ir/hy/news/world-i220270-Միջազգային_անվտանգության_հարցերով_մոսկովյան_xii_խորհրդաժողովը_տեղի_կունենա_օգոստոսի_13_ին
Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան XII խորհրդաժողովը տեղի կունենա օգոստոսի 13-ին: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2024 16:48 Asia/Tehran
  • Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան XII խորհրդաժողովը տեղի կունենա օգոստոսի 13-ին

Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան XII խորհրդաժողովը տեղի կունենա օգոստոսի 13-ին: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Առաջարկում ենք պաշտպանական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական և քաղաքագիտական համայնքների ներկայացուցիչներին քննարկել առկա ռազմաքաղաքական իրավիճակը և ներկայացնել իրենց տեսակետները գլոբալ և տարածաշրջանային անվտանգության նոր, կայուն և արդարացի ճարտարապետության ձևավորման վերաբերյալ»,-ասված է հայտարարության մեջ:

Այսպես, քննարկման հիմնական թեմաներն են լինելու Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունը և գլոբալ Հարավի երկրների դերը։

Նախարարությունից ընդգծել են, որ բազմաբևեռ աշխարհակարգի կայացման ընթացքում ակնհայտ է, որ միայն համատեղ ջանքերով, բաց երկխոսության միջոցով կարելի է նվազեցնել առճակատումը միջազգային ասպարեզում:

Բացի այդ, անհրաժեշտ է կայունացնել իրավիճակը և ձևավորել ընդհանուր տարածք հավասար համագործակցության համար։