ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը նախագահել է Գևորգ Պապոյանը
https://parstoday.ir/hy/news/world-i220288-ԵԱՏՄ_արդյունաբերական_քաղաքականության_խորհրդի_6_րդ_նիստը_նախագահել_է_Գևորգ_Պապոյանը
ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստի ընթացքում քննարկվել են մինչև 2030թ․ ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2024 12:03 Asia/Tehran
  • ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը նախագահել է Գևորգ Պապոյանը

ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստի ընթացքում քննարկվել են մինչև 2030թ․ ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նիստը կայացել է հուլիսի 8-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում, այն նախագահել է Պապոյանը։

«Կարևոր է մշակել այնպիսի ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն արդյունաբերական հատվածի աջակցմանը, նորարարության խթանմանը, տեխնոլոգիական արդիականացմանն ու ապրանքների մրցունակության բարձրացմանը»,– նշել է Գևորգ Պապոյանը։

Նիստի օրակարգային հարցերի թվում են եղել նաև ռոբոտաշինության զարգացման, արդյունաբերական ռոբոտների արտադրության և ներդրման միջպետական ծրագրի մշակման հնարավորությունը։

Քննարկվող հարցերի մեջ եղել են նաև ԵԱՏՄ արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ընթացքում տրամադրվող ֆինանսական աջակցությանը վերաբերող հարցեր։

Նիստի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն։

Հիշեցնենք, որ Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով է մեկնել Եկատերինբուրգ` հուլիսի 7-9-ը մասնակցելու ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին, որն անցկացվում է «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում։

Նա Եկատերինբուրգում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի և Արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Օմար Սուվայնա Ալ Սուվայդիի հետ։