Դոլարի գերակայությունը և ամերիկյան տեխնիկայից Ճապոնիայի ռազմական կախվածության ճգնաժամը
https://parstoday.ir/hy/news/world-i220300-Դոլարի_գերակայությունը_և_ամերիկյան_տեխնիկայից_Ճապոնիայի_ռազմական_կախվածության_ճգնաժամը
Այս տարի դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի անկումը մինչև չորս տասնամյակում նվազագույն մակարդակի, խաթարել է Ճապոնիայի պլանները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատմության մեջ ամենամեծ ռազմական փոփոխությունների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2024 13:42 Asia/Tehran
  • Դոլարի գերակայությունը և ամերիկյան տեխնիկայից Ճապոնիայի ռազմական կախվածության ճգնաժամը

Այս տարի դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի անկումը մինչև չորս տասնամյակում նվազագույն մակարդակի, խաթարել է Ճապոնիայի պլանները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատմության մեջ ամենամեծ ռազմական փոփոխությունների համար:

Ճապոնիայի արտարժութային գլխացավանքը տեղի է ունեցել կրիտիկական պահին. Ըստ ParsToday-ի, այժմ դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի անկմանը զուգահեռ Ճապոնիայի համար կտրուկ աճել է ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ ուղղաթիռների, սուզանավերի և տանկերի ներկրման ծախսերը, որոնց մեծ մասը ամերիկյան են։

2022 թվականին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարեց ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին, որը կրկնապատկելու է պաշտպանական ծախսերի համար հատկացված գումարը, հինգ տարվա ընթացքում 43 տրիլիոն իեն կազմող բյուջե, որը այն ժամանակ համարժեք էր մոտ 319 միլիարդ դոլարին:

Այն ժամանակ Կիսիդան ռազմական ծախսերի ավելացումը նշել էր որպես «շրջադարձային կետ» Ճապոնիայի պատմության մեջ: Բայց խնդիրն այն է, որ բյուջեն կազմվել էր մեկ դոլարը 108 իեն փոխարժեքով. բայց այժմ յուրաքանչյուր դոլարը հասել է 161 իենի։ Իենի արժեզրկման հետ մեկտեղ, տեխնիկայի, ներառյալ ուղղաթիռների, սուզանավերի և տանկերի արժեքը զգալիորեն աճել է: Պատմականորեն ցածր փոխարժեքով իենն օգնել է խոշոր ճապոնական արտահանողներին, ինչպիսին է Toyota Motor-ը, որ իջեցնելով արտադրանքի գինը՝ այն ավելի մրցունակ դարձնել արտասահմանում: Բայց միևնույն ժամանակ դա թանկացնում է ներմուծումը։ Ռազմական տեխնիկա ձեռք բերելու կառավարության ջանքերը այդ խնդիրների վառ օրինակ է, թե ինչպես են այս բարձր ծախսերը լարում ճապոնական տնտեսությունը:

Վերջին երեք տարիների ընթացքում իենի փոխարժեքի արժեզրկումը Ճապոնիայում բարձրացրել է հիմնական ապրանքների՝ սննդամթերքի և վառելիքի գները՝ ազդելով տնային տնտեսությունների ծախսերի վրա։

Ինչպես գրել է The New York Times-ը, այս տարի իենի փոխարժեքի անկումը մինչև վերջին չորս տասնամյակներում ամենացածր մակարդակի խաթարում է Ճապոնիայի պլանները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատմության մեջ ամենամեծ ռազմական փոփոխությունների համար:

Ճապոնիայի կառավարությունը նվազեցրել է ինքնաթիռների պատվերները, և պաշտոնյաները զգուշացնում են, որ մոտ ապագայում կարող են ավելի շատ կրճատումներ լինել: Ճապոնիան իր ռազմական տեխնիկայի մեծ մասը գնել է ամերիկյան ընկերություններից դոլարով արտահայտված գործարքների միջոցով։ Կառավարության գնողունակությունը զգալիորեն նվազել է իենի արժեզրկման պատճառով։

Ճապոնիայի պաշտպանության նախկին նախարար Սատոշի Մորիմոտոն հարցազրույցներից մեկում ասել է. «Ներկայումս տարբերություն կա, թե ինչ ունենք պաշտպանական կարողությունների առումով և որն է մեր հիմնական նպատակը»։

Մորիմոտոն այս հարցազրույցում հայտարարել է, որ հինգ տարվա ընթացքում Ճապոնիայի պաշտպանական բյուջեի արժեքը փաստացի նվազել է 30%-ով։