Հայաստանի հերթական քայլը դեպի Արևմուտք. Ատոմակայանի կառուցմանը ԱՄՆ-ի մասնակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i220306-Հայաստանի_հերթական_քայլը_դեպի_Արևմուտք._Ատոմակայանի_կառուցմանը_ԱՄՆ_ի_մասնակցությունը
Հայաստանում որոշ լրատվական աղբյուրներ հայտնել են, որ այս երկիրն ու ԱՄՆ-ն ​​քննարկում են նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2024 14:02 Asia/Tehran
  • Հայաստանի հերթական քայլը դեպի Արևմուտք. Ատոմակայանի կառուցմանը ԱՄՆ-ի մասնակցությունը

Հայաստանում որոշ լրատվական աղբյուրներ հայտնել են, որ այս երկիրն ու ԱՄՆ-ն ​​քննարկում են նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը։

«Իրան» թերթը, հղում անելով Հայաստանի լրատվական աղբյուրներին հաղորդել է,որ հայ պաշտոնյան հաստատել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները և ասել.-«Մենք այս պահին ԱՄՆ–ի հետ քննարկում ենք նոր ատոմակայանի կառուցման իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը։Այս պահին գնդակը ԱՄՆ-ի դաշտում է» ։

Անցյալ տարի լուրեր հրապարակվեցին այն մասին , թե Հայաստանն ու Ռուսաստանը ևս քննարկում են նույն հարցը։ 

Ըստ այս հաղորդման՝  ներկայումս Հայաստանի Մեծամորի  ատոմակայանը ունի ռուսական արտադրության երկու ռեակտոր, որոնք ամբողջացվել են 1980-ական թթ․-ին։

Փորձագետները զգուշացրել են, որ Երևանի կառավարության արևմտամետ մոտեցումը և Ամերիկայի ներկայությունն  Հայաստանում  և Հարավային Կովկասում կստիպի Ռուսաստանին հակադարձ քայլեր անել, ինչի հետևանքները կարող են ծանր և նույնիսկ անուղղելի լինել Հայաստանի համար։