Աֆրիկայի ապաամերիկանացումը և մաքուր էներգիայից սև մայրցամաքի փոքր մասնաբաժինը
Վերջին օրերին ամենաքննարկվող լուրերից են ամերիկյան ու գերմանական ուժերի դուրսբերումը Նիգերից և մաքուր էներգիայից սև մայրցամաքի փոքր մասնաբաժինը։
Pars Today-ի այս հոդվածում կանդրադառնանք վերանշյալ լուրերին։
Մարոկկոյի իսլամիստական կուսակցություն․ Իսրայելի ռեժիմը բարբարոս է
Մարոկկոյի իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր քարտուղար Աբդալլահ Բանկրան, մայրաքաղաք Ռաբաթում կայացած՝ կուսակցության քարտուղարության նիստում, ասել է, որ Իսրայելի ռեժիմը դաժան, բարբարոս և անընդունելի ռեժիմ է, որի հետ ոչ շփումը և համագործակցությունը ցանկալի չէ։
Նա ասել է․ «Պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի գործողությունները հիմք են հանդիսացել «Ալ Աղսայի փոթորիկ» գործողության համար և կարող են հանգեցնել ռեժիմի կործանմանը:
Զարմանք հայտնելով ռեժիմի ագրեսիայի դեմ պաղեստինյան Դիմադրության և պաղեստինցիների դիմակայության կապակցությամբ, Բանկրան ասել է․ «Նրանք վստահել են իսլամին և հավատարիմ մնալով այդ վստահությանն իրականացրել զարմանալի գործողություններ»։
Աֆրիկան ստանում է մաքուր էներգիայի ոլորտում համաշխարհային ներդրումների միայն 2%-ը
Աֆրիկային բաժին է ընկնում ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների չորս տոկոսը, սակայն կլիմայի փոփոխության ազդեցությունն այս մայրցամաքում մեծ է։ Դրանով հանդերձ, Աֆրիկայում իրականացվում է վերականգնվող էներգիայի ոլորտում համաշխարհային ներդրումների ամենաչնչին մասնաբաժինը։
Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA) կանխատեսել է, որ ներդրումներն այս տարի կհասնեն ռեկորդային 2 տրիլիոն դոլարի, սակայն Աֆրիկային բաժին կհասնի այդ գումարի միայն երկու տոկոսը: Եվ դա այն դեպքում, երբ կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի 10 երկրներից յոթը գտնվում են Աֆրիկայում։
Ռուսական և արաբական նավթի գնման ծավալների աճի ֆոնին, Պեկինը չի ցանկանում Աֆրիկայից նավթ գնել
Ռուսական և արաբական նավթի գնման ծավալների աճի ֆոնին, Պեկինը կրճատել է Աֆրիկայից գնվող նավթի ծավալները։
Վաշինգտոնում գործող Carnegie հիմնադրամի տվյալներով՝ 2010 թվականին Անգոլան Չինաստանի երկրորդ խոշորագույն նավթ արտահանողն էր Սաուդյան Արաբիայից հետո։ Սակայն 2023 թվականին այդ երկիրը զբաղեցրել է Պեկինին նավթ մատակարարողների ցուցակի ութերորդ տեղը: Ըստ այս զեկույցի՝ 2019-ից 2023 թվականներին Չինաստանն ավելացրել է նավթի ներկրումը ԱՄԷ-ից, Մալայզիայից, Ղազախստանից և Քուվեյթից։
Աֆրիկայում ավելացել են ԻԼԻՊ-ի «խորթ եղբոր»՝ «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման գործողությունները
«Աբադ» հետազոտական կենտրոնի զեկույցի համաձայն՝ Աֆրիկայում, մասնավորապես՝ Բուրկինա Ֆասոյում, Մալիում և Նիգերում ավելացել են ԻԼԻՊ-ի «խորթ եղբոր»՝ «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գործողությունները։
Մայիսին խմբավորումը ստանձնեց Մալիի և Բուրկինա Ֆասոյի բանակային ուժերի դեմ 50 ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը։ Մինչդեռ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հետ կապված տարրերը նույն ժամանակահատվածում ծրագրել և իրականացրել են ընդամենը 27 ահաբեկչական գործողություն։
Անցած տարիներին Աֆրիկայում իրականացված բազմաթիվ ռազմական հեղաշրջումների արդյունքում աֆրիկյան երկրներում անվտանգության ուժերի թուլությունն անապահովության ամենակարևոր պատճառն է։
Բացի այդ, արևմտյան ուժերի ներկայության հետևանքով, տեղի բնակիչների շրջանում տարածվել է ծայրահեղականությունը, ենթահող ստեղծելով այնպիսի ահաբեկչական խմբավորումների ակտիվացման համար, ինչպիսիք են «Ջաբհաթ ան-Նուսրան» և ԻԼԻՊ-ը:
ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս է բերել իր ուժերը Նիգերիից
Նիգերի կառավարության կողմից ԱՄՆ-ի հետ անվտանգության պայմանագրի չեղարկումից չորս ամիս անց, Վաշինգտոնը հայտարարեց, որ այդ երկրից դուրս է բերում իր բոլոր ռազմական ուժերը։ Նախկինում ԱՄՆ-ն հետաձգում էր այս գործընթացը։
Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների՝ Նիգերի մայրաքաղաք Նիամեյ կատարած եռօրյա այցից հետո, երկրի իշխող խորհուրդը միակողմանի կերպով չեղյալ էր հայտարարել 2012 թ. Վաշինգտոնի հետ կնքված ռազմական համագործակցության համաձայնագիրը, ինչից հետո ամերիկյան զորքերի ներկայությունն այդ երկրում համարվում է անօրինական։
Գերմանիան նույնպես Նիգերից դուրս է բերում իր զորուժը
Նիգերում գերմանական զինված ուժերի ներկայությունը երկարաձգելու վերաբերյալ Գերմանիայի և Նիգերի միջև բանակցությունների ձախողումից հետո, մինչև օգոստոսի 31-ը գերմանական բանակը կլքի այդ երկրում իր ռազմաբազան։ Բանակցությունները ձախողվեցին այն բանից հետո, երբ Նիգերի իշխանությունները և նոր ռազմական խորհուրդը հրաժարվեցին գերմանացի զինվորներին անձեռնմխելիություն տրամադրել:
Գերմանական բանակն այս բազան օգտագործում է 2013 թվականից՝ որպես Նիգերում և Մալիում գտնվող իր ռազմական ուժերի աջակցության կենտրոն։ Նիգերի նոր ռազմական խորհուրդը իշխանությանեկավ 2023 թվականի հուլիսին և չեղյալ հայտարարեց Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ կնքված անվտանգության համաձայնագրերը, ինչը հանգեցրեց Նիգերից ամերիկյան և ֆրանսիական ռազմական ուժերի ամբողջական դուրսբերմանը: