Վաշինգտոնում կկայանա Միրզոյանի, Բլինկենի ու Բայրամովի եռակողմ հանդիպումը. ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i220324-Վաշինգտոնում_կկայանա_Միրզոյանի_Բլինկենի_ու_Բայրամովի_եռակողմ_հանդիպումը._ԱԳՆ
Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը։ Տեղեկությունը սոցցանցի էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2024 06:52 Asia/Tehran
  • Վաշինգտոնում կկայանա Միրզոյանի, Բլինկենի ու Բայրամովի եռակողմ հանդիպումը. ԱԳՆ

Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը։ Տեղեկությունը սոցցանցի էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ երեկ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման պայմանավորվածություն չկա։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին բանակցությունները տեղի են ունեցել մայիսի սկզբին Ալմաթիում (Ղազախստան):

Արարատ Միրզոյանը հուլիսի 9-10-ը աշխատանքային այցով կլինի Վաշինգտոնում, կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին, ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։