Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի, Բայրամովի և Բլինկենի եռակողմ հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i220352-Վաշինգտոնում_մեկնարկել_է_Միրզոյանի_Բայրամովի_և_Բլինկենի_եռակողմ_հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2024 14:59 Asia/Tehran
  • Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի, Բայրամովի և Բլինկենի եռակողմ հանդիպումը

Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հայկական կողմից հանդիպմանը ներկա են նաև փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

Հիշեցնենք, որ երեկ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման պայմանավորվածություն չկա։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին բանակցությունները տեղի են ունեցել մայիսի սկզբին Ալմաթիում (Ղազախստան):

Արարատ Միրզոյանը հուլիսի 9-10-ը աշխատանքային այցով կլինի Վաշինգտոնում, կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին, ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։