Իսլամաֆոբիայի պատճառով մուսուլման մասնագետները հեռանում են Ֆրանսիայից
https://parstoday.ir/hy/news/world-i220386-Իսլամաֆոբիայի_պատճառով_մուսուլման_մասնագետները_հեռանում_են_Ֆրանսիայից
Pars Today-Իսլամաֆոբիայի պատճառով մուսուլման մասնագետները հեռանում են Ֆրանսիայից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2024 12:27 Asia/Tehran
  • Իսլամաֆոբիայի պատճառով մուսուլման մասնագետները հեռանում են Ֆրանսիայից
    Իսլամաֆոբիայի պատճառով մուսուլման մասնագետները հեռանում են Ֆրանսիայից

Pars Today-Իսլամաֆոբիայի պատճառով մուսուլման մասնագետները հեռանում են Ֆրանսիայից։

Ֆրանսիայում ապրում են Եվրոպայում ամենամեծ թվով մուսուլմանները, սակայն խտրականության ու իսլամաֆոբիայի պատճառով, վերջիններս սկսել են լքել այդ երկիրը։

Pars Today-ի հաղորդմամբ՝Ֆրանսիան լքած յուրաքանչյուր 10 մուսուլման մասնագետից 7-ը նշել է, որ երկրից հեռանալու պատճառն իսլամաֆոբիան է։

Բարձրագույն կրթություն ունեցող մուսուլմանները Ֆրանսիայից մեկնում են Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, Կանադա և Արաբական Միացյալ Էմիրություններ, նշվում է հետազոտության մեջ, որն անցկացրել է Լիլի համալսարանը, պրոֆեսոր Օլիվյե Էստևսի գլխավորությամբ:

 Ֆրանսիացի քաղաքական վերլուծաբան և մարդու իրավունքների պաշտպան Յասեր Լուատին «Անատոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ կրոնական ազատության բացակայության պատճառով մուսուլմանները լքում են Ֆրանսիան։

 Ֆրանսիայում վերջին տարիներին աճել է հակաիսլամիզմի և մուսուլմանների դեմ ճնշումների ալիքը։ Իսկ աջ նախագահ Էմանուել Մակրոնի նախագահության օրոք մուսուլմանների և իսլամական կենտրոնների   նկատմամբ կիրառվող սահմանափակումները,   բազմաթիվ օրենքների հետ մեկտեղ, կրկնակի դժվարացրել են նրանց կյանքն այս երկրում։

2022 թվականի փետրվարին Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց «Ֆրանսիայի իսլամական ժողով» անունով նոր կազմակերպության ստեղծման մասին՝ երկրի մուսուլմաններին ֆրանսիական մշակույթին և հասարակությանը համապատասխանեցնելու և ծայրահեղականության դեմ պայքարելու պահանջով:

Այս կառույցը ստեղծվել է Ֆրանսիայում իսլամը թուլացնելու Մակրոնի լայնածավալ ջանքերի շրջանակներում։ Դրա ստեղծումից հետո  լուծարվեց «Ֆրանսիայի իսլամական խորհուրդը»։

Մակրոնի քաղաքականությունը հիմնված է «ագրեսիվ աշխարհիկության» գաղափարի վրա, որը կոչ է անում ակտիվ պայքարել կրոնի և հասարակության մեջ կրոնական դրսևորումների դեմ։ Ֆրանսիական կառավարությունն ընդհանուր առմամբ դրական ի վերաբերվում իսլամին, և այս առումով նա աջակցում է հակաիսլամիզմի ուղղությամբ ցանկացած գործողության, այդ թվում՝ դպրոցներում և  Օլիմպիական խաղերում իսլամական հիջաբ կրելու արգելքին։

 

Բանալի բառեր՝ մուսուլմանների իրավիճակը Ֆրանսիայում, Մակրոնի տեսակետը մուսուլմանների մասին, ռասայական խտրականություն Ֆրանսիայում, իսլամաֆոբիա Եվրոպայում, հիջաբի արգելում Ֆրանսիայում