ՆԱՏՕ-ի առաջնահեթությունը ոչ թե խաղաղությունն է, այլ՝ պատերազմը
https://parstoday.ir/hy/news/world-i220390-ՆԱՏՕ_ի_առաջնահեթությունը_ոչ_թե_խաղաղությունն_է_այլ_պատերազմը
Pars Today-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի առաջնահերթությունը ոչ թե խաղաղության հաստատումն է, այլ՝ պատերազմելը։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հուլիս 11, 2024 13:22 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի առաջնահեթությունը ոչ թե խաղաղությունն է, այլ՝ պատերազմը
    ՆԱՏՕ-ի առաջնահեթությունը ոչ թե խաղաղությունն է, այլ՝ պատերազմը

Pars Today-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի առաջնահերթությունը ոչ թե խաղաղության հաստատումն է, այլ՝ պատերազմելը։

Անդամ երկրների ղեկավարներն այս օրերին ԱՄՆ-ում մասնակցում են Դաշինքի ձևավորման 75 ամյակի կապակցությամբ ընթացող գագաթաժողովին։
ՆԱՏՕ-ն նախկինում միջամտողական գործողություններ է իրականացրել Հարավսլավիայում, Սերբիայում, Լիբիայում և Աֆղանստանում, իսկ հիմա՝ Ուկրաինայում և փորձում է ընդլայնել իր շրջանակը դեպի արևելք:
Ըստ այս հաղորդման՝ ՆԱՏՕ-ի ղեկավարների այս տարվա գագաթնաժողովն անցկացվում է բազմաթիվ քաղաքական ու ռազմական ճգնաժամերի ֆոնին, սկսած Ուկրաինայի պատերազմից մինչև ԱՄՆ նախագահական ընտրություններ և Եվրոպայում ծայրահեղ աջերի վերելքը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ  դաշինքի ընդլայնումը և նոր անդամների ներգրավումը «ակնհայտ ընտրություն և հեշտ որոշում չէ» Ռուսաստանի հետ առճակատման կապակցությամբ մտահոգությունների պատճառով։

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի ընդլայնումը հեշտ որոշում չէ


Վաշինգտոնում կայացած եռօրյա հանդիպմանը Ստոլտենբերգն անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին, ասել է․ «Այս պատերազմը սերունդների անվտանգության ամենամեծ ճգնաժամն է։ Ամենամեծ վտանգը կլինի այն դեպքում, եթե Ռուսաստանն այդ պատերազմում հաղթի։ ՆԱՏՕ-ի աջակցությունն Ուկրաինային կապված է ծախսերի և ռիսկերի հետ։ Իսկ պատերազմի ժամանակ ռիսկից զերծ ընտրություններ չեն լինում»։
Վիեննայի բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայիս գործողությունները մեծացնում են միջուկային տերությունների միջև հակամարտության վտանգը։  

Կոնստանտին Գավրիլով՝ Վիեննայի բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար

Օրերս ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական  Ջեյք Սալիվանը  հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Կիևում  նշանակել բարձր ներկայացուցիչ՝ Ուկրաինայի հետ հարաբերությունները խորացնելու նպատակով։ Հատկանշական է, որ այս հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է ՆԱՏՕ-Ուկրաինա հարաբերությունների ընդլայնման հետևանքների կապակցությամբ։

Ջոն Միրշայմեր

 

Համաշխարհային ճանաչում ունեցող ստրատեգ Ջոն Մերշայմերը կարծում է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահմաններ լիբերալ պատրանքների հետևանք է և պատերազմի հիմնական պատճառը։


Անատոլի Անտոնով՝ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան

 

Իսկ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն անդրադառնալով ԱՄՆ-ում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հայտարարել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները հետևում են միլիտարիզմի քաղաքականությանը և կուրորեն աջակցելով Ուկրաինային, նպաստում  տարածաշրջանում լարվածության սրմանը։
Նա ասել է․ «Վաշինգտոնում ընթացող հանդիպումը ագրեսիվ բնույթ է կրում և հետևում է  ամբողջ աշխարհին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պահանջների ու նպատակների պարտադրման քաղաքականությանը»։
Իր գոյությունը շարունակելու համար, ՆԱՏՕ-ն դիմում է ցանկացած տեսակի զրպարտանքի։ Վերջերս դաշինքի գլխավոր քարտուղարը Չինաստանին և որոշ երկրների մեղադրել է Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանին «աջակցելու» մեջ։
Արձագանքելով այդ հայտարարությանը Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ջիանն ասել է․ «ՆԱՏՕ-ի   «անվտանգությունը» հաստատվում է այլ երկրների անվտանգության գնով, և այդ դաշինքի գործողությունները անվտանգության բարձր ռիսկեր են բերել աշխարհին ու տարածաշրջանին»։


Լին Ցզյան՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ

 

Լին Ջիանն ասել է․ «Չինաստանը կտրականապես հերքում է իր դեմ ուղղված  ՆԱՏՕ-ի մեղադրանքները և դատապարտում այլ երկրենրի դեմ մեղադրանքների հնչեցումը։  ՆԱՏՕ-ն ցանկանում է օգտագործել Չինաստանը որպես պատրվակ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում  ընդլայնվելու և տարածաշրջանային լարվածությունը մեծացնելու համար»:

 

Բանալի բառեր՝ ՆԱՏՕ և Ուկրաինա, Ռուսաստան և Ուկրաինա, Ջոն Միրշայմեր, Ամերիկա և Ռուսաստան, Ռուսաստան և ՆԱՏՕ, Չինաստան և ՆԱՏՕ