Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Զելենսկիին ներկայացրել է որպես «նախագահ Պուտին»
https://parstoday.ir/hy/news/world-i220412-Բայդենը_ՆԱՏՕ_ի_գագաթնաժողովում_Զելենսկիին_ներկայացրել_է_որպես_նախագահ_Պուտին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոսքը փոխանցելիս նրան ներկայացրել է որպես «նախագահ Պուտին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2024 07:12 Asia/Tehran
  • Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Զելենսկիին ներկայացրել է որպես «նախագահ Պուտին»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոսքը փոխանցելիս նրան ներկայացրել է որպես «նախագահ Պուտին»:

«Այժմ ուզում եմ խոսքը տալ Ուկրաինայի նախագահին, որը որքան համարձակ է, այնքան էլ վճռական։ Տիկնայք և պարոնայք, նախագահ Պուտին»,- ասել է Բայդենը։

Նա արագ ուղղել է իրեն. «Նախագահ Պուտի՞ն: Զելենսկին պետք է հաղթի նախագահ Պուտինին: Ես այնքան կենտրոնացած եմ նախագահ Պուտինին հաղթելու վրա»:

«Ես ավելի լավն եմ»,- կատակել է Բայդենի կողքին կանգնած Զելենսկին:

«Շատ ավելի լավն եք», - պատասխանել է ԱՄՆ նախագահը։