Բելգիայի քաղաքները հրաժարվել են ընդունել Իսրայելի հավաքականի հետ խաղը. ԶԼՄ
Հուլիս 13, 2024 18:17 Asia/Tehran
Բելգիական քաղաքներից ոչ մեկը չի ցանկացել ընդունել Ազգերի Լիգայի խմբային փուլի շրջանակում Իսրայելի հավաքականի դեմ ազգային թիմի ֆուտբոլային հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով HLN-ին:
Հավաքականների հանդիպումը, որը նախատեսված է սեպտեմբերի 6-ին, տեղի կունենա արտերկրում:
Բելգիայի արքայական ֆուտբոլային ասոցիացիան հանդիպման անցկացման այլընտրանքային վայրերի վերաբերյալ խորհրդակցություններ է անցկացնում Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) հետ: Տարբերակներից մեկը Հունգարիայում գտնվող «Պանչո Արենան» է։