Ռուսաստանի նախազգուշացումը Իսրայելին՝ Թել Ավիվը Արևմտյան Ասիայի տարածաշրջանը դեպի անդունդ է մղում
(last modified Sun, 14 Jul 2024 12:32:49 GMT )
Հուլիս 14, 2024 16:02 Asia/Tehran
  • ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Մարիա Զախարովա
    ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Մարիա Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը զգուշացրել է, որ Իսրայելի անպատասխանատու գործողությունները Սիրիայի վրա հարձակվելիս կհանգեցնեն Արևմտյան Ասիայում հակամարտության ընդլայնմանը։

Վերջին տարիներին Սիոնիստական ​​ռեժիմը բազմիցս հարձակվել է Դամասկոսի և Սիրիայի տարբեր շրջանների վրա, և այդ հարձակումների մեծ մասը հետ է մղվել հակաօդային պաշտպանության համակարգերի ժամանակին արձագանքմամբ։

Ըստ Pars Today-ի՝ Իսրայելի օդային հարձակումները Սիրիայի վրա տեղի են ունենում այն ​​ժամանակ, երբ Դամասկոսը բազմիցս նամակներ է ուղարկել ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին՝ դատապարտելով այդ հարձակումները և պահանջելով դադարեցնել դրանք։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում, դատապարտելով Սիրիայի տարածքում Սիոնիստական ​​ռեժիմի կրկնվող ոտնձգությունները, ասել է․- Իսրայելի անպատասխանատու գործողությունները մեծացնում են Արևմտյան Ասիայում զինված բախումների տարածման հավանականությունը և տարածաշրջանը մղում են դեպի վտանգավոր անդունդ։

Նշելով, որ Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական շենքի վրա իսրայելական բանակի վերջին հարձակումից հետո, Արևմտյան Ասիայի տարածաշրջանը կանգնել է մեծ պատերազմի շեմին, Զախարովան ասել է․-  Իսրայելը պետք է զերծ մնա Սիրիայի դեմ ագրեսիվ գործողություններից և ահավոր հետևանքներից խուսափելու համար պետք է հարգի միջազգային ընդունված ձևաչափերը։

Ռուս դիվանագետը հավելեց, որ Իսրայելի ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ը և նրա արևմտյան դաշնակիցները լռում են Արևմտյան Ասիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և որպես սովորական երևույթ են ընդունում կրկնվող հրթիռային հարձակումներն ու ռմբակոծությունները։

Նշելով, որ Մոսկվան կոնկրետ առաջարկներ ունի Իսրայելի և պաղեստինցիների միջև պատերազմի կարգավորման և Արևմտյան Ասիայում անվտանգության ապահովման վերաբերյալ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է իր երկրի պատրաստակամությունը՝ վերանայել այդ առաջարկները տարածաշրջանի երկրների հետ։