Չեխայից Մագդալենա Գրոնոն` կփոխարինի Տոյվո Կլաարին
https://parstoday.ir/hy/news/world-i220620-Չեխայից_Մագդալենա_Գրոնոն_կփոխարինի_Տոյվո_Կլաարին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին կփոխարինի Չեխայից Մագդալենա Գրոնոն, X-ում հայտնել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 17, 2024 18:15 Asia/Tehran
  •  Չեխայից Մագդալենա Գրոնոն` կփոխարինի Տոյվո Կլաարին

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին կփոխարինի Չեխայից Մագդալենա Գրոնոն, X-ում հայտնել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը։

«Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը  հաստատել է Չեխիայից Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ Թեկնածությունը պաշտոնապես կհաստատի ԵՄ խորհուրդը»,-ասվում է գրառման մեջ։

Տոյվո Կլաարը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2017 թվականին։ Նա բազմիցս այցեր է կատարել տարածաշրջան, այդ թվում՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի շրջանակում: