Երևանն ու Պեկինը ակտիվորեն աշխատում են. Մին Չենը` ավտոփոխադրումների համաձայնագրի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i220648-Երևանն_ու_Պեկինը_ակտիվորեն_աշխատում_են._Մին_Չենը_ավտոփոխադրումների_համաձայնագրի_մասին
Հայաստանն ու Չինաստանն ակտիվորեն աշխատում են երկրների միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին միջկառավարական համաձայնագրի իրականացման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 18, 2024 18:11 Asia/Tehran
  • Երևանն ու Պեկինը ակտիվորեն աշխատում են. Մին Չենը` ավտոփոխադրումների համաձայնագրի մասին

Հայաստանն ու Չինաստանն ակտիվորեն աշխատում են երկրների միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին միջկառավարական համաձայնագրի իրականացման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։

«Տրանսպորտը զգալի դեր է խաղում երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Ներկայում չինական ընկերությունները հաջողությամբ շինարարություն են իրականացնում «Հյուսիս-հարավ» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, որի իրագործումը կբարելավի Հայաստանի տրանսպորտային կառուցվածքը»,- ասաց չինացի դիվանագետը։

Նրա խոսքով՝ կողմերն արդեն պայմանավորվել են սովորական անձնագրեր ունեցողների համար վիզաների չեղարկման մասին, China Airlines-ը ուղիղ չվերթեր կիրականացնի 2024-ի սեպտեմբերին:

Մին Չենը նշեց, որ Պեկինը պատրաստ է համագործակցել Երևանի հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտային ենթակառուցվածքը, լոգիստիկան և այլ ոլորտներ «Գոտի-ճանապարհ» նախաձեռնության շրջանակում:

Չինաստանը կարծում է, որ դա նոր մակարդակի կբարձրացնի տրանսպորտային համագործակցությունը և օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին և ամբողջ տարածաշրջանին: