Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները Բայդենին կոչ են արել դուրս գալ մրցավազքից
https://parstoday.ir/hy/news/world-i220752-Դեմոկրատական_կուսակցության_կողմնակիցները_Բայդենին_կոչ_են_արել_դուրս_գալ_մրցավազքից
Ակցիայի մասնակիցները կարծում են, որ Բայդենը չպետք է մասնակցի առաջիկա ընտրություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2024 12:38 Asia/Tehran
  • Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները Բայդենին կոչ են արել դուրս գալ մրցավազքից

Ակցիայի մասնակիցները կարծում են, որ Բայդենը չպետք է մասնակցի առաջիկա ընտրություններին:

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները հանրահավաք են անցկացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ։ Ակտիվիստները կոչ են արել ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենին առաջիկա նախագահական ընտրություններից հանել իր թեկնածությունը:

«Շնորհակալություն Ջո, գնալու ժամանակն է», - վանկարկել են ակցիայի մասնակիցները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջո Բայդենն իրեն դավաճանված է զգում, քանի որ դեմոկրատների մի մասը պնդում է, որ նրան հեռացնեն նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելուց: