Ուկրաինայում շուրջ 3,8 հազար բանտարկյալ է ազատ արձակվել բանակում ծառայելու համար. Guardian
(last modified Mon, 22 Jul 2024 13:31:29 GMT )
Հուլիս 22, 2024 17:01 Asia/Tehran
  • Ուկրաինայում շուրջ 3,8 հազար բանտարկյալ է ազատ արձակվել բանակում ծառայելու համար. Guardian

Շուրջ3,8 հազար ուկրաինացի բանտարկյալներ վաղաժամկետ ազատ են արձակվել Ուկրաինայում հավանության արժանացած զորահավաքի մասին օրենքի շրջանակներում, որպեսզի լրացնեն Ուկրաինայի զինված ուժերի շարքերում առկա բացերը, գրում է Guardian թերթը:

Ինչպես նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի արդարադատության նախարարությունը, Ուկրաինայի զինված ուժերին անդամակցելու հետաքրքրություն են հայտնել 5,9 հազար կալանավորներ, սակայն նրանցից մի քանիսին մերժել են առողջական վիճակի պատճառով:

Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը, վկայակոչելով Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկային, հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները հույս ունեն զինված ուժերի շարքերում ներգրավել շուրջ 15 հազար դատապարտյալի:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ստորագրել ազատազրկման վայրերում պատիժ կրող հանցագործներին մոբիլիզացնելու մասին։ Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Ելենա Վիսոցկայան մայիսի 30-ին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերում ծառայելու ցանկություն է հայտնել շուրջ 4 հազար բանտարկյալ:

Նույն ժամանակ՝ մայիսի վերջին, Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակից հայտնել էին, որ երկրի զինված ուժերի արդեն միացել են գրեթե800 դատապարտյալներ։