Ադրբեջանն ու ՀԱՊԿ անդամ Ղազախստանը ծրագրում են փոխանակվել ռազմակшն հետախուզական տեղեկատվությամբ
(last modified Wed, 24 Jul 2024 14:15:37 GMT )
Հուլիս 24, 2024 17:45 Asia/Tehran
  • Ադրբեջանն ու ՀԱՊԿ անդամ Ղազախստանը ծրագրում են փոխանակվել ռազմակшն հետախուզական տեղեկատվությամբ

Ադրբեջանն ու Ղազախստանը, որը ՀԱՊԿ անդամ է, ծրագրում են փոխադարձաբար փոխանակվել ռազմական հետախուզական տեղեկատվությամբ, որը կվերաբերի ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմաքաղաքական իրադարձություններին, գրում է tengrinews.kz կայքը:

Բացի այդ, այն դա ենթադրում է մասնակից պետությունների տարածքներում համատեղ մարտական պատրաստության միջոցառումների անցկացում:

Ղազախական Открытые НПА պորտալում քննարկման է դրվել ռազմական հետախուզության ոլորտում Ղազախստանի և Ադրբեջանի միջև համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը։

«Գաղտնի տեղեկատվության փոխանակումը, օգտագործումը և պաշտպանությունն իրականացվում է գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին առանձին միջազգային պայմանագրի հիման վրա: Կողմերը չեն օգտագործում սույն պայմանագրով համագործակցության ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը` ի վնաս այդ տեղեկատվությունը տրամադրած կողմի»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ տեղեկատվությունը, որը երկրները կփոխանակեն ստորագրված համաձայնագրի շրջանակում, չի կարող բացահայտվել, տրամադրվել կամ փոխանցվել երրորդ կողմին՝ առանց համապատասխան տեղեկատվություն տրամադրող կողմի գրավոր համաձայնության։

«Կողմերը ռազմական հետախուզական գործողություններ չեն իրականացնում՝ ուղղված մյուս կողմի դեմ», - ընդգծվում է փաստաթղթում։

Համաձայնագիրը կարող է կասեցվել կողմերից մեկի «անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հասարակական կարգի կամ ազգային անվտանգության սպառնալիքի» դեպքում։ Եթե դա տեղի ունենա, ապա մյուս կողմը պետք է գրավոր տեղեկացվի դիվանագիտական ուղիներով:

Ռազմական հետախուզության պայմանագիրը կնքվում է 5 տարի ժամկետով, և եթե կողմերից մեկը որոշի խզել այն, ապա պարտավոր է այդ մասին տեղեկացնել առնվազն 6 ամիս առաջ։