United Airlines-ը դադարեցրել է կանոնավոր չվերթերը դեպի Իսրայել
(last modified Thu, 01 Aug 2024 07:37:24 GMT )
Օգոստոս 01, 2024 11:07 Asia/Tehran
  • United Airlines-ը դադարեցրել է կանոնավոր չվերթերը դեպի Իսրայել

Ամերիկյան United Airlines ավիաընկերությունն այսօրվանից դադարեցնում է կանոնավոր չվերթերը դեպի Թել Ավիվ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ավիաընկերությանը։

Նշվում է, որ նման որոշում է կայացվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Ինչպես արդեն հայտնել են, Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության սրման ֆոնին մի շարք ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի Բեյրութի օդանավակայան։ Այդ թվում են Air France, Transavia, Lufthansa, Royal Jordanian Airline ավիաընկերությունները։

 Դեպի Թել Ավիվ թռիչքները ժամանակավորապես դադարեցնելու մասին են հայտարարել նաև ամերիկյան Delta, բրիտաննական British Airways ավիաընկերությունները։

Իսրայելական ԶԼՄ-ները նկատում են, որ աշխարհի երկրորդ (United Airlines) և երրորդ (Delta) խոշորագույն ավիաընկերությունների կողմից չվերթերի չեղարկումը կարող է այլ ավիաընկերությունների կողմից չեղարկումների ալիք առաջացնել: