Սանդերսը քննադատել է փողի և լոբբիների մեծ դերը ԱՄՆ-ի ընտրություններում
https://parstoday.ir/hy/news/world-i221508-Սանդերսը_քննադատել_է_փողի_և_լոբբիների_մեծ_դերը_ԱՄՆ_ի_ընտրություններում
Վերմոնտ նահանգից ամերիկացի քաղաքական գործիչ և սենատոր Բերնի Սանդերսը խստորեն քննադատել է փողի և լոբբիների ազդեցությունն ու դերը ԱՄՆ-ի ընտրություններում։
(last modified 2026-04-21T09:38:13+00:00 )
Օգոստոս 11, 2024 11:31 Asia/Tehran

Վերմոնտ նահանգից ամերիկացի քաղաքական գործիչ և սենատոր Բերնի Սանդերսը խստորեն քննադատել է փողի և լոբբիների ազդեցությունն ու դերը ԱՄՆ-ի ընտրություններում։

Սանդերսը, ով որպես անկախ սենատոր ամենաերկար ներկայությունն ունի ԱՄՆ Կոնգրեսում, ասել է. «Ժողովրդավարություն այսինքն «մեկ անձ, մեկ ձայն», այլ ոչ թե միլիարդատերերն ընտրությունները գնեն իրենց լոբբիներով»:

Վերմոնտ նահանգի սենատորն ընդգծել է. -Ամերիկացի միլիարդատերերի դասը չի բավարարվում միայն այս երկրի տնտեսական կյանքը վերահսկելով. Նրանք ագրեսիվ կերպով փորձում են վերահսկել այս երկրի քաղաքական կյանքը։

Քննադատելով ԱՄՆ-ում անարդարությունն ու խտրականությունը՝ Սանդերսը հավելեց. - Ամերիկյան խոշոր ընկերությունների գործադիր տնօրեններն այժմ 350 անգամ ավելի շատ են վաստակում, քան իրենց աշխատողները։