ՌԴ պաշտպանության նախարարն այցելել է Մոսկվայի ռազմական ցուցահանդեսի Իրանի տաղավար
https://parstoday.ir/hy/news/world-i221650-ՌԴ_պաշտպանության_նախարարն_այցելել_է_Մոսկվայի_ռազմական_ցուցահանդեսի_Իրանի_տաղավար
Ռուսաստանի պաշտպանության նախարարն այցելել է Ռուսաստանի «Բանակ 2024» տեխնիկա-ռազմական միջազգային ցուցահանդեսի Իրանի տաղավար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2024 12:38 Asia/Tehran

Ռուսաստանի պաշտպանության նախարարն այցելել է Ռուսաստանի «Բանակ 2024» տեխնիկա-ռազմական միջազգային ցուցահանդեսի Իրանի տաղավար։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը երկուշաբթի օրվանից Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի մերձակայքում անցկացվող Միջազգային Տեխնիկա-Ռազմական ցուցահանդեսի այցելության ընթացքում այցելել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի, Բելառուսի և այլ արտասահմանյան երկրների տաղավարներ։

Բելոուսովը երեքշաբթի երեկոյան այցելել է նաև առաջին անգամ փոքր քաղաքացիական ձեռնարկությունների և ակտիվ քաղաքացիների առաջընթացները ներկայացնող տաղավար, որոնց արտադրանքը առաքվում է Ուկրաինայի պատերազմի ռազմաճակատ։

«Այդ արտադրանքը ներառում է FPV ԱԹՍ-ների լայն տեսականի և դրանց օպերատորներին վերապատրաստելու ծրագրեր, էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ, հեռահար շարժական հարթակներ՝ կառավարելու փոքր զենքերը և հակատանկային կառավարվող համակարգերը», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ իրանական բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը՝ գեներալ Շադմանիի գլխավորությամբ, կիրակի օրը ժամանել է Մոսկվա՝ ՌԴ պաշտպանության նախարարության՝ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ուղղված հրավերով՝ բացման արարողությանը մասնակցելու և ցուցահանդես այցելելու համար։

Այս ցուցահանդեսում, որը շարունակվում է մինչև այսօր (չորեքշաբթի) օրվա վերջ, գործում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տաղավարը։

Բացի այդ, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարի այցելության ընթացքում ներկայացվել են «զենքի նմուշներ, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը հատուկ ռազմական գործողությունների տարածքում»։