Դիվերսիայի կասկածի պատճառով ԳԴՀ-ում փակել են ՆԱՏՕ - ի ավիաբազան
(last modified Wed, 14 Aug 2024 14:30:49 GMT )
Օգոստոս 14, 2024 18:00 Asia/Tehran
  • Դիվերսիայի կասկածի պատճառով ԳԴՀ-ում փակել են ՆԱՏՕ - ի ավիաբազան

Գերմանիայի արևմուտքում գտնվող Գայլենկիրխենի ավիաբազան, հնարավոր դիվերսիայի կասկածների պատճառով, փակվել է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Süddeutsche Zeitung թերթը։

Նշվում է, որ բազայում, որտեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռները, անցկացվում է խմելու ջրի ստուգում՝ հնարավոր աղտոտման կասկածով: Փակ են նաև զորանոցները, քանի որ բազան ունի սեփական ջրատարը։

Դիվերսիայի կասկածներն ուժեղացել են այն բանից հետո, երբ ձերբակալված անձի ցուցմունքի հիմքով ենթադրաբար կնիքվել են Քյոլնի Վան շրջանում գտնվող Բունդեսվերի զորանոցները։

Ավելի վաղ Der Spiegel ամսագիրը հայտնել էր, որ Քյոլնի զորամասերից մեկի տարածքում, ծորակի ջրի հնարավոր աղտոտման կասկածով, անցկացվում են ստւգումներ, և Բունդեսվերի զորանոցներն ամբողջությամբ կնիքված են:

Հրամանատարության ներկայացուցչի խոսքով՝ իրավիճակը շարունակում է բարդ մնալ, սակայն ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները: Ռազմաօդային ուժերը նույնպես հաստատել են օբյեկտի փակումը:

Գիշերը Քյոլնի բազայում գտնվող հիդրոտեխնիկական կառույցների մոտ անհայտ մարդ է նկատվել, որն այնուհետև դիմել է փախուստի։ Ձերբակալվել է ևս մեկ մարդ, իսկ զորանոցի ցանկապատում անցք է հայտնաբերվել։ Կասկածների պատճառը նաև այն է, որ Բունդեսվերի հրշեջ ծառայության մի քանի աշխատակիցներ բողոքել են ստամոքսի և աղիների հետ կապված խնդիրներից: