Ջալալի․ Իսրայելը կստանա իր գործողությունների պատասխանը
(last modified Thu, 15 Aug 2024 07:42:02 GMT )
Օգոստոս 15, 2024 11:12 Asia/Tehran
  • Ջալալի․ Իսրայելը կստանա իր գործողությունների պատասխանը

Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին, ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում, ասել է․ «Իսրայելը կստանա իր գործողությունների պատասխանը»։

Iran Press  գործակալության հաղորդմամբ՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, Ջալալին   անդրադարձել է Գազայի հատվածում հրադադարի շուրջ Կատարում բանակցությունների նոր փուլի նախօրեին Սիոնիստական ռեժիմի հանցագործությանը պատասխանելու ծրագրից  հրաժարվելու հավանականությանը։

Նա ասել է․ «Հեղված արյան վրեժը լուծելու մասին ԻԻՀ առաջնորդի հայտարարությունը վկայում է, որ պատասխանը լինելու է։ Պատասխան հաստատ լինելու է, սակայն հստակ չգիտենք, թե երբ։ Ամեն դեպքում, Իրանը միշտ պատրաստ է պայքարել ցանկացած ագրեսիայի դեմ։ Մենք պատասխանելու ենք Իսրայելին»։

Դեսպանը նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը քննարկվում է երկու երկրների նախագահների կողմից և կստորագրվի մոտ ապագայում։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ հունիսի 21-ին Մոսկվայում տեղի ունեցած երկու երկրների ԱԳՆ իրավական գերատեսչությունների փորձագետների խորհրդակցությունների ընթացքում կողմերին հաջողվել է վերջնական տեսքի բերել համաձայնագրի տեքստը։

Նա հավելել էր, որ որոշվել է սկսել անհրաժեշտ ներքին ընթացակարգերը՝ ամենաբարձր մակարդակով համաձայնագրի ստորագրումը նախապատրաստելու նպատակով։